Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Գինին ու վարժութունները մեծահասակների համար

Մի՞թե գինին այդքան օգտակար է…

Ուսումնասիրությունը, որը կրում  էր “90+study” անվանումը, սկսվել է 2003 թ.-ին՝ նապատակ ունենալով վերլուծել տարեցներին: Այս ուսումնասիրության մասնակիցները ի սկզբանե մեկ այլ ուսումնասիրության մաս էին կազմում, որը կոչվում է «Ժամանակակից աշխարհի կարճ ուսումնասիրություն» (LWCS), որը սկսվել է 1981 թվականին:

Այս մասնակիցներից ստացված  տեղեկություններն օգտագործելով՝ “90+study” ուսումնասիրության խմբի  հետազոտողները պետք է պարզեին. «Ինչն է թույլ տալիս մարդկանց ապրել մինչեւ 90 տարեկան և ավելի»:

Ուսումնասիրության նպատակներն էին.

-Որոշել երկարատևության հետ կապված գործոնները,

– Որոշում մահացության եւ դեմենսիայի փոփոխական ռիսկի գործոնները,

-Ուսումնասիրել ճանաչողական եւ ֆունկցիոնալ անկումը մարդկանց ծերացման ժամանակ,

-Ուսումնասիրել տարեցների դեմենսիայի համաճարակաբանությունը,

-Ուսումնասիրել տարեցների կլինիկական պաթոլոգիական փոխհարաբերությունները,

Ուսումնասիրության մասնակիցներին այցելում էին տարին երկու անգամ՝ նեյրոֆիզիոլոգիական եւ նյարդաբանական փորձերի համար:

Մեկ շի՞շ, թե՞ մեկ բաժակ…

Գինին կարող է օգնել, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է մի ամբողջ շիշ խմեք ընթրիքի ընթացքում: Համաձայն Մայոյի կլինիկայի տվյալների, 65 տարեկանից բարձր առողջ մարդկանց համար չափավորությունը մեկ բաժակ է: Նրանց համար, ովքեր 65 տարեկանից երիտասարդ են, ստանդարտը երկու բաժակ է:

Արդյունքում ապացուցվեց, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը հետեւյալ առավելություններն ունի.

-Պակաս շանսեր իշեմիկ ինսուլտի համար,

-Շաքարախտի զարգացման հնարավոր ռիսկի կրճատում,

-Սրտի հիվանդությունների զարգացման և դրանց հետևանքով մահվան ռիսկի նվազեցում:

Բրիտանական սպորտային բժշկության ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց տվեց, թե ինչպես ֆիզիկական գործունեությունը կարող է հակազդել ալկոհոլի օգտագործման բացասական ազդեցությանը:

Ուսումնասիրության հեղինակը, դոկտոր Էմանուել Ստամաթակիսը, ուսումնասիրել է Անգլիայի եւ Շոտլանդիայի առողջապահական հարցումներից հավաքված տվյալները, այնուհետեւ 36,370 մասնակիցներին բաժանել երեք խմբի:

Խմբերը բաժանվել են հեևյալ չափանիշների համաձայն՝ նրանք,  ովքեր չափազանց ակտիվ էին, չափավոր քանակությամբ վարժություններ էին կատարում, ինչպես նաև սպորտով պարբերաբար զբաղվողները: Այնուհետեւ հետազազոտողները պարզեցին, թե որքան ալկոհոլ է  սպառվում յուրաքանչյուր խմբում:

Երբ համեմատվեցին ուսումնասիրվող խմբի տարեցների համար նախատեսված շաբաթական ֆիզիկական վարժությունների քանակը, պարզ դարձավ, որ դրանք  «կարծես ամբողջովին վերացնում են ալկոհոլի պատճառով քաղցկեղից մահանալու ռիսկը»:

Աղբյուրը՝ https://zhenray.ru/issledovaniya-pokazali-chto-v-starosti-bokal-vina-kuda-vazhnee-razlichnyx-uprazhnenij.html

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply