Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Դեմքի կինեզիթերապիան

Հավերժ երիտասարդ, գեղեցիկ ու ցանկալի լինելու համար բոլորս մշտապես փորձում ենք բազմազան միջոցներ՝ սկսած նորագույն կոսմետոլոգիական միջամտություններից մինչև մոռացած ժողովրդական մեթոդները: Ինչպես ասում են, դեմքը մարդու առաջին ու ամենաազդեցիկ այցեքարտն է, ուստի ծերացման առաջին նշանները մատնում է հենց դեմքը:

Այսօր ժամանակակից  կինեզիթերապիան, ի թիվս բազմաթիվ լրջագույն խնդիրների լուծման, հնարավորություն է ընձեռում պահպանել ոչ միայն մարմնի, այլ նաև դեմքի մշտական թարմությունն ու երիտասարդությունը:

Եվ օրթոպեդները, և կոսմետոլոգները, և ռեաբիլիտոլոգները գտնում են, որ դեմքի երիտասադությունը մեծապես կախված է պարանոցից: Շնորհիվ արյունատար անոթների և նյարդային վերջույթների տեղի է ունենում գլխուղեղի սնուցում, և դրանց նորմալ գործունեությունից կախված է և գլխի, և դեմքի մաշկի արյան շրջանառությունը:

Ողնաշարի հիվանդությունների, հատկապես պարանոցային օստեոխոնդրոզի դեպքում վատանում է պարանոցային հատվածի արյան հոսքը, այդ թվում գլխի և հետևաբար՝ դեմքի մկանների, ինչը անմիջականորեն ազդում մաշկի է վիճակի և մեր ընդհանուր տեսքի վրա:

Պարանոցային օստեոխոնդրոզի ժամանակ վնասվում են տրապեցիաձև  մկանները, և չստանալով բավարար սնունդ, կարող են հանգեցնել կուզի ձևավորմանը: Պարանոցի կողային հատվածների սպազմի դեպքում կողային մակերեսներին ու բերանի անկյուններում հայտնվում են ծալքեր:

Օստեոխոնդրոզի կանխարգելման համար անհրաժեշտ է հատուկ վարժություններ կատարել պարանոցի համար, որոնք նպաստում են ոչ միայն սրտանոթային հյուսվածքի նյութափոխանակության գործընթացների լավացմանը, այլ նաև ամրապնդում են ողնաշարի սյունը շրջապատող մկանները:

Պարանոցային հատվածը ողջ օրգանիզմի հենաշարժողական համակարգի բաղադրիչ է. անգամ առողջ ողնաշարում տեղի են ունենում դիստրոֆիկ փոփոխություններ, ողերը մաշվում են, կախ ընկնում: Հիպերլորդոզի ժամանակ, երբ պարանոցի դիմացի մասը առաջ է ընկած, փոխվում է դեմքի օվալը, ծնոտի տակի մաշկը կախվում է, ծալծլվում է ավելորդ հեղուկի ու ճարպի կուտակումներից: Ձևավորվում է կրկնակի ու եռակի ծնոտ:

Կնճիռների խնդրի հետ անմիջականորեն աշխատում են կոսմետոլոգները: Տվյալ դեպքում կինեզիթերապիայի խնդիրը նրանց օգնելն է հատուկ վարժությունների միջոցով: Այդ վարժությունները ուղղված են վերին ուսային հատվածի, ողնաշարի պարանոցային հատվածի վրա, և ըստ այդմ, երբ բարելավվում է արյան հոսքը, ավշային հոսքը, լավանում է ուսային, կրծքավանդակի և դեմքի մկանների ընդհանուր վիճակը:

Խորը և մակերեսային կնճիռները, ճակատին ու բերանի շուրջը առաջացած ծալքերը վկայում են ապրած տարիների մասին: Ավելին, առօրյա հոգսերը, ամենօրյա սթրեսներն ու մարմնի ընդհանուր հոգնածությունը, ֆիզիկական ցավերը անմիջապես արտահայտվում են դեմքի վրա: Կոսմետոլոգիական մեթոդները արդյունք կտան միայն ճիշտ սննդակարգի և պարբերական ֆիզիկական ակտիվության դեպքում, որոնք բացի ընդհանուր տեսքի ու առողջության վրա ունեցած ազդեցությունից, օգնում են հաղթահարել սթրեսներն ու ընդհանրապես խնդիրներին նայել այլ, բոլորովին նոր անկյունից:



Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply