Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Կոկսարթրոզ(Կոնքազդրային հոդի արթրոզ)

Հիվանդությունը զարգանում է սովորաբար քառասուն տարեկանից հետո հավասարապես թե կանանց, թե տղամարդանց մոտ: Արթրոզը կարող է ախտահարել ինչպես մեկ, այնպես էլ երկու հոդերը: Բայց նույնիսկ երկկողմանի ախտահարման դեպքում, որպես կանոն, սկզբում ախտահարվում է մեկ հոդը, ապա երկրորդը: Կոկսարթրոզի հիմնական ախտանիշն է ցավը աճուկի հատվածում, որը դեպի ներքև է հարվածում ազդրի առաջնային ու կողային մակերեսով: Երբեմն ցավային զգացողությունները տարածվում են նաև նստատեղի վրա:

Սովորաբար ցավը հասնում է մինչև ազդրի կենտրոնը կամ մինչև ծունկը (ծնկից ներքև այդ ցավը գրեթե երբեք չի տարածվում): Շատ հազվադեպ ցավը հասնում է մինչև սրունքի մեջտեղը, բայց չի իջնում մինչև ոտքերի մատները՝ դրանում է կոկսարթրոզային ցավի և գոտկատեղի վնասվածքից առաջացած ցավի տարբերությունը:

Ցավերն առաջանում են հիմնականում քայլելու և անկողնուց կամ աթոռից վեր կենալու փորձի ժամանակ: Հաճախ հենց առաջին քայլերն են լինում ամենից ցավոտը: Այնուհետև, երբ մարդը մի փոքր քայլում է, զգացողությունը մի քիչ թեթևանում է: Սակայն երկար քայլելու դեպքում ցավային զգացողությունները կրկին ուժեղանում են: Հանգստի վիճակում, նստած կամ պառկած, ցավերը սովորաբար անցնում են:

Կոկսարթրոզի վաղ փուլերում ցավային զգացողությունները աճուկում և ազդրում թույլ են արտահայտված, հաճախ նկատվում է ընդամենը թեթև կաղություն և ոչ ուժեղ, <<նվացող>> ցավ քայլելիս: Դեպքերի մեծ մասում դա աստիճանաբար անցնում է, բայց երբեմն, անհաջող շարժումից կամ ծանրությունից հետո, կարող են տեղի ունենալ բավական կտրուկ սրացումներ, որոնք տևում են մի քանի օրից մինչև մի քանի ամիս:

Աստիճանաբար ցավային զգացողություններին ավելանում է հիվանդ ոտքի շարժունակություն սահմանափակում: Մարդը դժվարությամբ է ոտքը դեպի կողմ տանում, ձգում դեպի կուրծքը, դժվար է գուլպա կամ կոշիկ հագնելը: Ոտքը գրեթե դադարում է պտտվել աջ ու ձախ կամ պտտվել գոտկատեղի շարժումների հաշվին:

Կոկսարթրոզի առաջխաղացմանը զուգահեռ  մի շարք հիվանդների մոտ շարժման և քայլելու ժամանակ կարող է առաջանալ գնալով ավելի արտահայտված ճռթոց հիվանդ հոդի մեջ:

Շատ հեռու գնացած դեպքերում հիվանդ ոտքը կարճանում է (սակայն հիվանդների մոտ տասը տոկոսի մոտ զարգանում է ատիպիկ՝ <<ոչ ճիշտ>> կոկսարթրոզ, երբ հիվանդ ոտքը, ընդհակառակը, երկարում է): Կարճացած ոտքը հատկապես նկատելի է, երբ հիվանդը պառկած է մեջքի վրա: Միանգամից տեսանելի է դառնում որ հինանդ ոտքը առողջից կարճ է և շրջված է դեպի դուրս: Ոտքի կարճացման պատճառով մարդը քայլելիս նկատելի կաղում է. նա կարծես ընկնում է հիվանդ ոտքի վրա:

Կաղալու արդյունքում ողնաշարի գոտկային հատվածը քայլելիս ենթարկվում է մեծ ծանրաբեռնվածության: Այդ պատճառով ժամանակի ընթացքում աճուկի և ազդրի ցավերին ավելանում են <<հոգնածության ցավեր>> գոտկատեղի հատվածում:

Հիվանդության մոտավորապես նույն փուլերում էլ առաջանում է ազդրի մկանների ատրոֆիա. հիվանդ ոտքի ծնկից վերև մկանները կարծես չորանում են, և դրանց ծավալները փոքրանում են: Ազդրային մկանների ատրոֆիան հանգեցնում է ծնկան շրջանում  ջլերի միացման հատվածում ցավերի առաջացմանը: Երբեմն ծնկան մեջ նման ցավային զգացողությունները կարող են ավելի ուժեղ արտահայտված լինել, քան աճուկային կամ ազդրի ցավերը: Արդյունքում հաճախ սխալ ախտորոշում են կատարում՝ ծնկան հոդի արթրոզ, և անցկացնում են ոչ ադեկվատ բուժում:

Հեղինակ՝ Աշոտ Թամրազյան

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply