Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Հիվանդի զննումը կոնքազդրային հոդի արթրոզի ժամանակ

Կոկսարթրոզի ախտորոշման որոշակիության համար ամենից հաճախ դիմում են արյան կլինիկական և բիոքիմիական ախտորոշման, ռենտգենոգրաֆիայի, մագնիսա-ռեզոնանսային կամ համակարգչային տոմոգրաֆիայի:

Արյան կլինիկական ախտորոշումը և արթրոզի դեպքում բիոքիմիական ախտորոշումը կատարում են ընդամենը այն բանի համար, որ բացառեն որևէ այլ պաթոլոգիա: Բայց ինքնին կոնքազդրային հոդի արթրոզը ախտորոշման ցուցանիշերի մեջ փոփոխությունների չի հանգեցնում, դրանք մնում են նորմայի սահմաններում և բորբոքման ցուցիչներ չեն լինում: Դիագնոստիկայի կարևորագույն մոթեդներից մեկը ռենտգենոգրաֆիան է: Դեպքերի մեծ մասում նույնիսկ արթրոզի փուլն է որոշվում բացառապես ռենտգենյան նկարի հիման վրա: Սակայն ցավոք ռենտգենյան հետազոտությունը չի կարող ֆիքսել արթրոզի ամենավաղ դրսևորումները՝  աճառային հյուսվածքի սկզբնական փոփոխությունները: Քանի որ աճառը սովորական նկարի վրա չի արտացոլվում, ապա դրա վնասման մասին կարելի է դատել միայն կողմնակի ցուցանիշներով: Այդ պատճառով արթրոզը կարելի է ճանաչել միայն այն ժամանակ, երբ հոդի քայքայումը արդեն բավական հեռու է գնացել: Ավելի վաղ փուլերում արթրոզը կարելի է ճանաչել միայն տոմոգրաֆիայի օգնությամբ:

-Կոնքազդրային հոդի կառուցվածքը

Կոնքազդրային հոդը պատկանում է սովորական սինովիալ հոդերի թվին: Դրա ձևավորման մեջ մասնակցում են ընդամենը երկու միակցվող ոսկորներ. ազդրային և զստափոսային:

Զստային ոսկորի  քացախափոսը կատարում է <<գնդապարկի>> դեր, որում տեղադրված է ազդրային ոսկորի գնդաձև հոդային գլխիկը:

Զստափոսը և հոդային գլխիկը միասին ձևավորում են յուրահատուկ հոդակապ, որի շնորհիվ առողջ կոնքազդրային հոդը ունակ է կատարել տարատեսակ շրջանաձև շարժումներ:

Նորմայում և զստափոսի խոռոչը, և ազդրային ոսկորի գլխիկը ծածկված են գիալինային աճառի շերտով: Աճառն իրենից ներկայացնում է առաձգական, շատ ամուր և շատ հարթ <<տակդիր>>, որն ապահովում է միակցվող ոսկորների իդեալական սահեցումը միմյանց նկատմամբ. բացի այդ, աճառը ամորտիզացնում և տեղաբաշխում է բեռնվածությունը շարժման ժամանակ և քայլելիս: Իդեալական սահեցումը ապահովվում է աճառի յուրահատուկ ֆիզիոլոգիայի շնորհիվ: Այն <<աշխատում է>> թաց սպունգի նման, որից ճնշման ժամանակ ջուր է արտամղվում, իսկ ճնշման դադարումից հետո սպունգի խոռոչները կրկին լցվում են ջրով: Միայն թե ի տարբերություն սպունգի, աճառից արտամղվում է ոչ թե ջուր, այլ հոդային հեղուկ, որն ունի հատուկ յուղիչ հատկություններ: Այդ հեղուկը աճառի մակերեսին ձևավորում է պաշտպանիչ թաղանթ: Պաշտպանիչ թաղանթի շերտի հաստությունը կախված է ծանրաբեռնվածության աստիճանից, այսինքն ճնշման ուժից:

Աճառի սնուցումը և դրա քսուքը ապահովվում են նույն հոդային հեղուկով, որը հոդի խոռոչում գրավում է ողջ ազատ տարածքը:

Կոնքազդրային հոդի գործունեության մեջ կարևոր դերակատարում ունեն դրան շրջապատող խոշոր մկանները՝ ազդրայիննները և նստատեղայինները: Դրանք մոտ երեսունն են: Առանց լավ զարգացած մկանների հոդերի ճիշտ շարժումներն անհնար են, բացի այդ մկաններն իրենց վրա են վերցնում բեռնվածության մի մասը քայլելիս և վազելիս՝ կատարելով ակտիվ ամորտիզատորների դեր: Այդպիսով, այն մարդկանց մոտ, ում մոտ լավ են զարգացած նստատեղային ևն ազդրային մկանները, դրանց ուժի շնորհիվ նվազում է տրավմատիզացնող ծանրաբեռնվածությունը հոդի վրա անհաջող շարժումների, ցատկերի, վազքի կամ երկարատև քայլքի դեպքերում:

Մկաններն ունեն ևս մեկ ֆունկցիա, որի մասին քչերն են հիշում ու հաշվի առնում. Իրենց երկար աշխատանքի ընթացքում դրանք խաղում են յուրօրինակ պոմպի դեր՝ իրենց անոթների միջով մղելով արյան մեծ ծավալներ: Այդպիսի մղման շնորհիվ արյունը հոդի շուրջը ավելի լավ է շրջանառվում՝ հասցնելով նրան ավելի շատ սնուցող նյութեր:

Կոկսարթրոզի պատճառները և դրա ժամանակ փոփոխությունները կոնքազդրային հոդում

Կոնքազդրային հոդի արթրոզը կարող է զարգանալ մի շարք պատճառներով: Ամենից հաճախ հանդիպող պատճառներից է հոդի գերբեռնումը կամ երկարատև ծանրաբեռնվածությունը հոդի վրա. դա լինում է պրոֆեսիոնալ մարզիկների ու  աշխատանքի բնույթից ելնելով ոտքով երկար տարածություններ հաղթահարող մարդկանց մոտ:

Հոդի հնարավոր գեռբեռնումի ևս մեկ պատճառ է գեր մարդկանց մոտ ոտքերի ծանրաբեռնումը: Վազքի կամ քայլքի ժամանակ ծնկան և կոնքազդրային հոդերի վրա է ընկնում մարմնի քաշը 2-3 անգամ գերազանցող ծանրություն: Պատկերացնենք օրինակ 150 կգ քաշ ունեցող գեր մարդու՝ յուրաքանչյուր քայլ գցելիս նրա ոտքերի հոդերի վրա է ընկնում 300-500 կգ ծանրությամբ ճնշում: Քանի դեռ մարդը երիտասարդ է, նրա աճառային հյուսվածքը դեռ ի վիճակի է տանել մշտական բարձր ճնշում: Սակայն տարիքի հետ, երբ նվազում է աճառի առաձգականությունը, հոդերը սկսում են արագորեն մաշվել:

Ըստ հաճախականության՝ կոկսարթրոզի առաջացման պատճառներից երկրորդը հոդի տրավմատիզացիան է:

Տրավմաները, հատկապես քրոնիկ, հանգեցնում են արթրոզի առաջացմանը նույնիսկ երիտասարդ մարդկանց մոտ, այն դեպքում, որ նրանց մոտ արթրոզի առաջացման բնական պատճառներ դեռևս պետք է չլինեին: Քրիոնիկ տրավման (միկրոտրավման) նպաստում է հոդի մեջ վնասվածքների <<կուտակմանը>>, որոնք ժամանակի ընթացքում հանգեցում են  աճառի ատրոֆիայի կամ ենթակա ոսկրի քայքայմանը՝ դրա հետագա դեֆորմացիայով:

Կոնքազդրային արթրոզի զարգացման մեջ ժառանգականության դերը վիճարկվում է: Այժմ արդեն բավական ակնհայտ է, որ ինքնին արթրոզը ժառանգաբար չի փոխանցվում: Բայց ահա նյութափոխանակության առանձնահատկությունները, աճառային հյուսվածքի կառուցվածքը և կմախքի թուլությունը ծնողներից անցնում է գենետիկորեն:

Հոդերի բորբոքումը (արթրիդը) շատ հաճախ հանգեցնում է այսպես կոչված երկրորդական արթրոզի ի հայտ գալուն: Հոդերի բորբոքման ժամանակ դրանց խոռոչում վարակի առկայությունը և հոդային հեղուկի հատկությունների փոփոխությունը հանգեցնում են նրան, որ փոփոխվում են ինքնին աճառային հյուսվածքի հատկությունները, և այն դառնում է ոչ լիարժեք: Բացի այդ արթրիդի դեպքում համարյա միշտ տեղի են ունենում արյան շրջանառության խախտում և հոդի սինովիալ  պատյանի անբարենպաստ փոփոխություններ: Այդ պատճառով արթրիդը, նույնիսկ բուժվածը, արդյունքում դեպքերի գրեթե կեսի ժամանակ <<գործի է դնում>> օստեոարթրիդի զարգացման մեխանիզմը:

Կոկսարթրոզին նպաստող այլ հանգամանքներ են հանդիսանում հորմոնալ փոփոխությունները, շաքարային դիաբետը, օստեոպորոզը, մի շարք նյարդային հիվանդությունների դեպքում ոտքերում զգայունության կորուստը և նյութափոխանակության որոշ խախտումներ:

Այսօր առաջավոր գիտնականների ու բժիշկների համար ակնհայտ է դարձել, որ հոդերում արթրոզային փոփոխությունների զարգացման հիմնական պատճառ է հիվանդի քրոնիկ սթրեսային վիճակը:  Այսպես, բիոքիմիկներին ու ֆիզիոլոգներին հայտնի է, որ շարունակական սթրեսի ու երկարատև բացասական ապրումների ժամանակ մարդու և կենդանիների մակերիկամները արտազատում են մեծ քանակությամբ կորտիկոստերոիդ հորմոններ, ինչը հանգեցնում  է գիալուրոնային թթվի արտադրման նվազմանը. վերջինս հոդային հեղուկի կարևոր բաղադրիչ է հանդիսանում:

Հոդային հեղուկի անբավարարության կամ անլիարժեքության ժամանակ տեղի է ունենում հոդային աճառների <<չորացում>>, դրանց  <<ճաքճքում>> և բարակեցում, ինչը կարճ ժամանակում հանգեցնում է արթրոզի: Պրոցեսը խորանում է նաև նրանով, որ <<սթրեսային>> կորտիկոստերոիդային հորմոնները իջեցնում են մազանոթների թափանցելիությունը, և այդպիսով վատացնում են վնասված հոդերի արյան մատակարարումը:

Քրոնիկ սթրեսի համատեղումը վերոնշյալ անբարենպաստ գործոնների հետ (հոդերի գերբեռնում, տրավմատիզացիա, ժառանագականություն և այլ) հանգեցնում են նրան, որ հոդային աճառների կառուցվածքը փոխվում է դեպի վատը: Այդ փոփոխությունների պարզեցված սխեման ունի հետևյալ տեսքը.

Սկզբում աճառը դառնում է չոր և անհարթ, ծածկվում է ճաքերով: Այնտեղ, որտեղ աճառների արանքում պետք է լինի <<փափուկ>> սահեցում, առաջանում է անոմալ հպում. հոդային մակերեսները շարժման ժամանակ սկսում են <<կառչել>> միմյանցից: Հպումից աճառները խոցոտվում են և բարակում, <<մաշվում>>: Աճառը կորցնում է ամորտիզացիոն հատկությունները և դադարում է ենթակա ոսկրի վրա ազդող ճնշումը մեղմացնել: Հատկապես տուժում է ազդրոսկրի գլխիկը: Բարձր ճնշման պատճառով այն հարկադրված է հաստանալ: Այդ բոլոր փոփոխությունները համապատասխանում են արթրոզի սկզբնական, առաջին փուլին:

Հետագայում, կոկսարթրոզի երկրորդ փուլում, աճառային ամորտիզացիայից զուրկ ազդրոսկրի գլխիկը սկսում է տափակել՝ այդպես է տեղի ունենում հոդային մակերևույթի կոմպենսիացիոն մեծացումը: Այդ մակերևույթի ծայրերով տարածվում է վերափոխված ոսկրային հյուսվածքը, որը ձևավորում է ռենտգեն նկարների վրա լավ տեսանելի պալարները՝ օստեֆիտները: Օստեֆիտների այլ տեսակը, որոշ գիտնականների կարծիքով, ձևավորվում է ոսկրին սահմանակից հոդային պատիճի ոսկրացման հետևանքով:

Հոդի պատիճը և սինովիալ պատյանը նույնպես աստիճանաբար վերափոխվում են՝ տեղի է ունենում դրանց կնճռոտում: Սինովիալ պատյանի փոփոխության հետևանքով խախտվում է հոդային հեղուկի շրջանառությունը, հեղուկն էլ դառնում է խիտ և մածուցիկ: Դրա յուղիչ հատկությունները նշանակալիորեն վատանում են, բացի այդ մածուցիկ հեղուկը աճառին ավելի վատ է հասցնում սնուցող նյութեր, իսկ դրանց դեֆիցիտի դեպքում թուլացած հոդային աճառը ավելի արագ է դեգրադացիայի ենթարկվում: Եվ քանի որ ամորտիզացնող աճառային տակդիրը միակցված ոսկրերի արանքում գնալով բարակում է, ապա դրանց միջև հեռավորությունը երկրորդ փուլում փոքրանում է արդեն 60-80 տոկոսով:

Այդպիսով, շարժումների ժամանակ տեղի է ունենում ոսկրերի հոդային վերջավորությունների քսում մեկը մյուսին, որոնք մնացել են առանց աճառային ամորտիզատորի: Այդ պահից հոդի քայքայումը հատկապես արագ է ընթանում՝ կարճ ժամկետներում հասնելով արթրոզի երրորդ փուլին՝ կոնքազդրային հոդի նշանակալի դեֆորմացիայի՝ հոդային խոռոչի ամբողջական կամ գրեթե ամբողջական անհետացման:

Երրորդ փուլում հոդի շարժունակությունը հասնում է նվազագույնին, քանի որ ազդոսկրի գլխիկը փաստացիորեն սեղմվում է զստափոսի մեջ: Դրանով հանդերձ հոդի մեջ պրակտիկորեն նորմալ աճառային հյուսվածք չի մնում: Այդ փուլում հնարավոր է կամ վիրահատական բուժում, կամ երկարատև ու բարդ կոմբինացված թերապիա:

Հիշենք նաև, որ կոնքազդրային հոդի վիճակը նշանակալիորեն կախված է դրան շրջապատող արյունատար անոթների վիճակից: Կոկսարթրոզի ժամանակ վնասված հոդի շրջանում արյան շրջանառությունը գրեթե միշտ նվազ է: Բացի այդ, հիվանդության առաջխաղացմանը զուգընթաց հոդի շարժունակության նվազումը և դրա <<մղման>> ունակության բացակայությունը հանգեցնում են հոդը շրջապատող արյունատար անոթներում առավել մեծ կանգի, ինչն իր հերթին նպաստում է ինքնին հոդի վիճակի վատթարացմանը: Առաջանում է փակ շրջան, որը շատ բարդ է կազմաքանդելը:

Բացի այդ, կոկսարթրոզի զարգացման արագությունը կախված է նաև մարդու մկանային համակարգի վիճակից: Այսպես, տղամարդկանց մոտ, ովքեր ունեն բավական հզոր մկանա-կապանային համակարգ, հիվանդությունը ավելի թեթև է ընթանում, քանի որ մկանները իրենց վրա են վերցնում վնասված հոդի վրայի բեռը: Այսինքն որքան ուժեղ և ամուր են  հիվանդ հոդը շրջապատող մկանները, այնքան ավելի դանդաղ է ընթանում դրա քայքայումը: Այդ հանգամանքը անհրաժեշտ է հաշվի առնել կոկսարթրոզի բուժման ժամանակ՝ մեծ ուշադրություն հատկացնելով մկանների ամրացմանը հատուկ վարժությունների միջոցով:

Հեղինակ՝ Աշոտ Թամրազյան


Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply