Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

«Առողջության համար պետք է ցուրտ և շարժում»

Բժիշկ Բուբնովսկու խորհուրդները

Պրոֆեսոր Բուբնովսկին ոտքի է կանգնեցնում մարդկանց, ովքեր ավելի քան 10 տարի կյանքն անցկացրել են հաշմանդամի սայլակի մեջ, և բուժում է ողնաշարի ճողվածքները առանց վիրահատությունների: Իր մեթոդիկայի օգնությամբ նա ինքը սկսել է քայլել առանց հենակների, չնայած որ 27 տարի շարունակ մի քայլ անգամ առանց դրանց անել չէր կարող:

«Ես 22 տարեկան էի, երբ սարսափելի վթարի ենթարկվեցի, _հիշում է Բուբնովսկին: _Մեքենայի վարորդը ղեկին քնեց, իսկ մեքենան հսկայական արագությամբ դուրս թռավ ճամփեզրից: Կլինիկական մահ տարա, իսկ երբ ուշքի եկա, պարզվեց, որ անվնաս է մնացել միայն ձախ ոտքս: Մնացած բոլոր ոսկորներս կոտրվել էին, երեք ող վերածվել էին «գարմոշկայի»»:

Բժիկները տղային կտոր-կտոր են հավաքել: Հեռանկարը անմխիթար էր՝ ցմահ հաշմանդամություն: Սերգեյը չի հաշտվել այդ հեռանկարի հետ և սկսել էց իր վրա փորձել այն ամենն, ինչ առաջարկում էր ավանդական բժշկությունը: Սակայն անարդյունք:

Բուբնովսկին, որն այդ ժամանակ ուսանող էր, սկսեց ուսումնասիրել առողջացման ոչ դեղորյաքային մեթոդները՝ ամեն ինչ փորձելով իր վրա: Այն, ինչ օգնում էր, դարձել է այսօր Կինեզիթերապիա (բուժում շարժման միջոցով) կոչվող մեթոդի հիմքը: Դրա օգնությամբ Սերգեյ Բուբնովսկին իրեն ոտքի կանգեցրեց:

Ոսկորները չեն ցավում

Բժիշկ Բուբնովսկին համարում է, որ այսօր հիպոդեմիայով տառապում է մարդկանց 90 տոկոսը: Կինեզիթերապիան անհրաժեշտ է բոլորին, և՛ երեխաներին, և՛ մեծերին:

-Մարդիկ մեզ են դիմում հիմնականում բողոքելով մեջքի ու հոդերի ցավերից: Սակայն ցավերն առաջանում են ոչ թե ոսկորներում, ինչպես թվում է, այլ մկաններում, կապաններում, ջլերում: Ոսկորը սնուցվում է մկանների միջոցով, իսկ նյութափոխանակությունը կատարվում է միայն այն ոսկորներում, որոնք աշխատում են: Եթե մկանները չեն աշխատում, ոսկորներում տեղի են ունենում դիստորֆիկ փոփոխություններ: Ընդունված է կարծել, թե դրանք տարիքային երևույթներ են: Բայց դա այդպես չէ: Հենց որ մկաններրը սկսում են աշխատել, խնդիրները վերանում են: Այդ պատճառով օստեոխոնրոզը, ճողվածքները, սկավառակների պրոտրուզիաները, հոդացավերը և մեջքի ցավերը բուժվում են ոչ թե հանգստի միջոցով (ինչը սովորաբար խորհուրդ են տալիս), այլ շարժման:

Այլ հարց է, որ ամեն շարժում չէ, որ օգտակար է: Սխալ մարմնամարզությունն ու ֆիզկուլտուրան կարող են վնաս հասցնել (հատկապես  40-ից հետո, երբ հիվանդություններ են կուտակվում): Որպեսզի որոշվի, թե որ մկանները պիտի աշխատեն որպեսզի «սնունդ» հասցնեն դեպի պրոբլեմային գոտի,  և հաշվարկվի օխտիմալ ծանրաբեռնումը և մարզումների ռեժիմը, պետք է բժիշկ-կինեզիթերապևտ:

Ներծծել ճողվածքը

Ճիշտ է արդյոք, որ ճողվածքներն առաջանումեն ծանրություններ բարձրացնելու պատճառով:

Ճողվածքը քրոնիկական վիճակ է, որն առաջանում է ողնաշարում դիստրոֆիկական պրոցեսների հետևանքով: Եթե այդ մասում մկանները չեն աշխատում, սկավառակը (որը 80 տոկոսով կազմված է ջրից և չունի սեփական անոթները), չստանալով սնունդ, չորանում է: Վիրաբույժները այն կտրում են (ինչով մարդուն դատապարտում են ցմահ տանջանքների), իսկ մենք հատուկ վարժությունների համակարգի միջոցով մոտենում ենք պրոբլեմային մկաններին, աշխատեցնում ենք դրանք, և ճողվածքը ներծծվում է: Բժիշկների ձեռքն ընկնելն այսօր վտանգավոր է , կամ թունավորելու են հաբերով, կամ ինչ-որ բան են կտրելու: Ես միշտ ասում եմ. «Եթե արյունդ չի լերդանում, ոսկորներդ դուրս չեն ընկել՝ վիրաբույժ պետք չէ: Ինքդ գլուխ կհանես»:

Այսօր քիչ հիվանդներ են դուրս գալիս նեվրոպաթոլոգի մոտից, առանց «օստեոխոնդրոզ» ախտորոշման:

-Օստեոխոնրոզը հիվանդություն չէ, այլ պատիժ է սխալ կենսակերպի համար: Քիչ շարժվող մարդկանց մոտ օստեոխոնդրոզն առաջանում է արդեն 20 տարեկանում: Սակայն մարմնամարզության օգնությամբ դրանից կարելի է ազատվել:

-Ինչու են հոդերի ու մեջքի հիվանդություններն այդքան տարածված:

-Մարդկությանը կործանում է այն, որ մարդիկ անընդհատ հանգստի ու տաքության մեջ են, իսկ առողջության համար պետք է ցուրտ և շարժում: Ես միշտ զգուշացնում են հիվանդներին, որ առողջացման համար նրանք պետք է ունենան համբերություն, աշխատասիրություն և լսեն: Նա, ով պատրաստ է դրան, առողջանում է:

Առանց ցավի փրկություն չկա:

-Ինչ անել, եթե ցավը վրա է հասել, իսկ մոտակայքում բժիշկ չկա:

-Ամենամեծ սխալն է՝ նման վիճակում ընդունել ցավազրկող ներարկումներ, որոնք ընդամենը վերացնում են ցավային ազդակը, սակայն խնդիրը չեն լուծում: Ես նման դեպքերում ասում եմ. «Իջի հատակին ու սողա՛»: Յուրաքանչյուր շարժում պետք է համատեղել դիաֆրագմալ ելքով՝ դա նվազեցնում է օրգանների ներքին լարումը, թուլացնում մկանները: Երբ մարդը շարժվում է, աշխատում է արյան հոսքը, ինչի շնորհիվ լավանում է մկանների ու ոսկորների սնուցումը, անցնում են այտուցներն ու ցավը:

Ամենից բարդը ցավային զգացողությունը հաղթահարելն է: Սակայն առանց ցավի առողջանալ հնարավոր չէ: Ես միշտ ասում են այցելուներին.«Փոքր ցավին դիմացիր, իսկ մեծը մի՛ հանդուրժիր»:

Ինչ անել չհիվանդանալու համար

-Քայլել:

10 հազար քայլ՝ դա քայլքի 2 ժամն է 6 կմ/ժամ արագությամբ: Նման զբոսանքներ կարող են իրենց թույլ տալ միայն թոշակառուները:

Մնացածին առողջության պահպանման համար բավարար է քայլել ամեն օր 15-20 րոպե, սակայն ամբողջական ներգրավվածությամբ (պուլս 140-145 հարված րոպեում,, մաշկի կարմրում, քրտնարտադրություն):  

Ֆիզիկական ծանրաբեռնում

Առողջության և երկարակեցության երրորդություն

Կքանստումներ-ծանրաբեռնում են ոտնաթաթերը, ծնկները, ազդրերը (մարմնի «առաջին հարկը»):  Կքանստումների ժամանակ արյունը ոտքերից վերադառնում է դեպի սիրտ և գլուխ: Նստել պետք է շնչելիս, իսկ բարձրանալ՝ արտաշնչելով:

Կատարել օրը 10 անգամ, 10 կքանստում, աստիճանաբար մեծացնելով միջակայքը: Եթե դժվար է, կարելի է բռնվել դռան խոռոչի կողքերից կամ շվեդական պատից:

Կարևոր է. Արթրոզների (քայքայված հոդերի) ժամանակ կքանստումները ցուցված չեն:  

Վարժություններ որովայնային ճնշակմանների համար (պրեսս)- ծանրաբեռնում ներքին օրգանների համար, որոնք որովայնային հատվածում են՝ մարմնի «երկրորդ հարկում»: Պառկած մեջքի վրա՝ բարձրացնել և իջեցնել ոտքերը (իդեալական է դրանք գլխի ետև անցնկացնելը):

Այդ վարժության շնորհիվ ձգվում է ողնաշարը, տեղի է ունենում ներքին օրգանների մերսում, ամրանում է որովայնային պատը: Դա աղիներում կանգային երևույթների և ներքին օրգանների իջեցումների պորֆիլակտիկա է: Կատարել օրական 20-50 անգամ:

Հատակից հրումներ (ծանրաբեռբում սրտի, կրծքի, գլխի՝ մարմնի «երրորդ հարկի» համար): Հատակից հրումներ կարող են անել միայն երիտասարդ և առողջ մարդիկ: Որքան շատ մարդը ունի հիվանդություններ, այնքան ավելի «բարձրից» պետք է սկսել հրումները (պատից և սեղանից):

Չնայած որ հրումները համարվում են տղամարդկանց վարժություններ, դրանք վստահաբար խորհուրդ է տրվում կանանց՝ դա մաստոպաթիայի լավագույն պրոֆիլակտիկան է:

Կատարել 5-10 կրկնություն, օրվա ընթացքում 10 անգամ:

Հղումը՝ Еженедельник “Аргументы и Факты”

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply