Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Մաշկի խնամքը ձմռանը

Դեմքի մաշկը, շատ ավելի է կրում սառը ցնցուղի, ուժեղ քամու եւ ձմռան օդում փոփոխվող խոնավության հետեւանքները, քան մարմնի այլ հատվածներինը: Ի վերջո, այն, ի տարբերություն պարանոցի եւ ձեռքի, չի պաշտպանվում հագուստով:

Հետևաբար, ձմռանը մաշկի խնամքը տարբերվում է ամառվա խնամքից:

Մաշկային խնդիրները ձմռանը

– Ցածր ջերմաստիճանը հանգեցնում է խոնավության կորստի: Արդյունքում, մաշկը դառնում է չոր եւ անհարթ:

– Ցրտի ազդեցության տակ հաստանում  է եղջերաթաղանթը. Մաշկը կորցնում է իր հարթությունը եւ կարծես ավելի կոշտ տեսք է ունենում:

– Ցուրտ եղանակին ճարպագեղձերը այնքան էլ ակտիվ չեն աշխատում, իսկ պաշտպանիչ լիպիդային թաղանթը բարակում է, մաշկը  դառնում է պակաս էլաստիկ եւ ավելի զգայուն է շրջակա միջավայրի հանդեպ:

– Սառցե միկրոբյուրեղները գրոհում են դեմքի վրա, ինչի արդյունքում մաշկը ծածկվում է կարմրավուն բծերով:

– Ձմռանը մաշկի ծերացումը ավելի արագ է, քանի որ մաշկի նորացման գործընթացները դանդաղում են:

Ամեն անգամ, երբ  փողոցից մտնում եք ջեռուցվող տարածք, կամ ընդհակառակը, դուրս եք գալիս, էպիդերմիսի բջիջները ենթարկվում են այսպես կոչված ջերմային շոկի ջերմաստիճանի եւ խոնավության անսպասելի փոփոխության պատճառով: Շատ փորձագետներ կարծում են, որ դա մաշկի ջրազրկման հիմնական պատճառն է: Բացի այդ, մաշկը խիստ տուժում է քամուց եւ սառնությունից: Հետեւաբար ցուրտ եղանակին հատուկ ուշադրություն պետք է  դարձնել մաշկի խոնավացմանն եւ վերականգնմանը:

Խնամքն առավոտյան

Երբ սկսվում է սառը եղանակը, սկսեք օգտագործել ճարպային բաղադրիչներով կրեմներ  (օրինակ, շիի, ավոկադոյի, դեղձի եւ այլն), որոնք վերականգնում են մաշկի լիպիդների խանգարման ամբողջականությունը, պաշտպանելով այն խոնավության կորստից: Կարևոր է հիշել, որ նպատակահարմար է մաշկի առաջին խնամքը կազմակերպել առավոտյան տանից դուրս գալուց մեկ-երկու ժամ առաջ: Շիճուկներից ու կրեմներից մնացած խոնավության մասնիկները պետք է հասցնեն գոլորշիանալ մաշկի մակերևույթից:

Ի դեպ, ձմռանը դիմահարդարումը (տոնային կրեմ և դիմափոշի) կապահովի ձեր մաշկի համար լրացուցիչ պաշտպանություն: Իսկ երկար զբոսանքներից առաջ ավելի լավ է օգտագործել հատուկ պաշտպանիչ կրեմներ ցրտի դեմ:

Խնամքը երեկոյան

Պետք չէ լվացվել տաք ջրով եւ կամ օգտագործել մաքրող միջոցներ որոնք օճառ են պարունակում`այս ամենը չորացնում է մաշկը: Պառելուց առաջ անպայման քսեք վերականգնող կրեմ հանգստացնող կամ խոնավեցնող ազդեցությամբ: Ուշադրություն դարձրեք կազմին `պլացենտա, գիալուրոնային թթու եւ ճարպալույծ վիտամիններ (օրինակ, վիտամին E) դրանք կօգնեն վերականգնել մաշկի վնասված ամբողջականությունը:

Աչքերի շուրջ մաշկի խնամքն ու շուրթերը

Միշտ Ձեզ հետ ունեցեք հիգիենիկ շրթներկ կամ շուրթերի համար նախատեսված հատուկ բալզամ: Սակայն կարևոր է ուշադրություն դարձնել, որ դրանց մեջ չլինի սպիրտային պարունակություն, քանի որ դա կստիպի որոշ ժամանակ անց կրկին քսել շրթներկը: Մի մոռացեք բերանի անկյունների մասին, որոնք առավել հաճախ են շերտավորվում ու թեփոտում:

Կոպերի նուրբ մաշկի համար կրկին ընտրեք սնուցող քսուքներ եւ բալզամներ, բայց հատուկ նախատեսված այս գոտու համար: Սովորական քսուքները կարող են այտուց առաջացնել խոնավության պահպանման բաղադրիչների կամ բաղադրությունում լիպիդների առատության պատճառով: Եթե ​​սեղմելիս կրեմը մի քիչ շատ է դուրս եկել, մնացած կաթիլները կարող եք քսել վերին շուրթից մի փոքր վերև. դա կկանխի բերանի շուրջն առաջացող փոքր կնճիռները:

Պրոֆեսիոնալ միջամտություններ

Այս շրջանը առավել բարենպաստ է հետագա վերականգնումով ակտիվ պրոցեսների համար: Քանի որ ձմռանը մաշկը ավելի քիչ է ենթարկվում արևի լույսի, վերականգնման ժամանակաշրջանը անցնում է ավելի հեշտ  և առանց բարդությունների: Հատկապես խորհուրդ է տրվում լազերային, ֆոտոթերապիայի եւ տարբեր տեսակի պիլինգների կուրսեր: Դրանք նպաստում են մաշկի վերականգնմանը եւ երիտասարդացմանը, դարձնում այն ​​թարմ, ձիգ և պայծառ, օգնում են հարթեցնել դեմքի միկրոռելիեֆը, հաղթահարել կնճիռները, լայնացած անցքերն ու անցանկալի պիգմենտացիան:

Եվ վերջում…

Չմոռանաք շատ շարժվելու մասին: Ձմռանը, նույնիսկ ամենաակտիվների մոտ, հայտնվում է որոշակի անտարբերություն, մենք փնտրում ենք պատճառներ, որպեսզի ավելի քիչ դուրս գանք և ժամանակն անցկացնում ենք հիմնականում տնային պայմաններում՝ համակարգչի առաջ փաթաթվելով հարմարավետ վերմակով: Այդպիսի ճոխությունից տուժում է ոչ միայն կազմվածքը, այլ նաև մաշկը: Աշխատեք հաճախ քայլել, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում՝ չմոռանալով, իհարկե, ադեկվատ հագուստի ու մաշկի պաշտպանության մասին:


Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply