Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Գորհեմի հիվանդությունը

Գորհեմի հիվանդությունը հազվագյուտ բնածին հիվանդություն է, որը դրսևորվում է լիմֆատիկ անոթների զանգվածային տարածման և ոսկրային տեղաշարժերի ու քայքայումների միջոցով: Առաջին անգամ հիվանդությունը նկարագրել է Գորհեմը 1954 թվականին:

Այս պաթոլոգիան կոչվում է նաև զանգվածային օստեոլիզ: Սովորաբար այս պաթոլոգիան վնասում է կողոսկրերը, կոնքը, ողնաշարը, ինչպես նաև ծնոտը և գանգը: Առաջին նշանները, որոնք հիվանդը զգում է, ցավային զգացողություններն են և այտուցվածությունը տուժած հատվածներում: Ոսկրային ընդհանուր զանգվածը նվազում է և աստիճանաբար քայքավում է: Ոմանց համար այդ փոփոխություններն աննշան են, մյուսները հաշմանդամ են դառնում:

Գորհեմի հիվանդությունն ազդում է հիմնականում ոսկրերի վրա, բայց կարող է նաև ազդել ներքին օրգանների վրա: Երբեմն հիվանդությունը ախտահարում է միայն մեկ ոսկոր կամ մի քանիսը, իսկ երբեմն ախտահարվում է ողջ ոսկրային համակարգը և փափուկ հյուսվածքները: Լիմֆատիկ հանգույցները տեղակայված են ամբողջ մարմնում` պարանոցի հատվածում, արմունկների, որովայնի, աճուկային մասում, կրծքավանդակում, այնպես որ դրանց վարակը կարող է ազդել գրեթե բոլոր օրգանների վրա:

Ավելի հաճախ նկատվում է երեխաների և  40 տարեկանից երիտասարդ մարդկանց շրջանում: Տղամարդիկ ավելի հաճախ են տառապում, քան կանայք:

Թե ինչու է մարդը մոտ զարգանում Գորհեմի հիվանդությունը, դեռևս հստակ սահմանված չէ: Որոշակի է, որ հիվանդությունը կապված չէ գենային մուտացիայի հետ: Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները արտաքին գործոնների, իմունային համակարգի եւ այլնի հետ առնչություն չեն հայտնաբերել: Գրեթե միշտ այն ծագում է հանկարծակի, առանց որևէ հայտնի գործոնի կամ ակնհայտ պատճառի:

Որոշ մասնագետներ ենթադրում են, որ արյան շրջանառության հետ կապված խնդիրների ազդեցությունը կարող է լինել հիվանդության առաջացման պատճառ, ինչը կարող է առաջացնել ոսկրերի որոշ մասերում հիպոքսիա եւ փոխել pH- ը:

Նաև կան ենթարդրություններ հիվանդության տրավմատիկ բնույթի մասին, սակայն դա ևս գիտականորեն հիմնավորված չէ:

Բուժումը

Այս պահին հիվանդության բուժմանն ուղղված նպատակային ամբողջական համակարգ չկա: Թերապիան ուղղված է միայն ախտանիշների վերացմանը: Հիմնականում կիրառվում է ճառագայթային բուժում կամ վիրաբուժական միջամտություն: Վիրահատական միջամտությամբ կարող է հեռացվել ախտահարվող ոսկրի մի հատվածը, նաև կարող է տեղադրվել հատուկ տրանսպլանտատ, որը խթանում է նոր ոսկորների ձեւավորման գործընթացը:

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply