Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Կալցիումը, վիտամին D-ն ու օստեոպորոզը

Բուժման նպատակներով կալցիումի կիրառումը վաղուց է հայտնի: Դեռ Հիպպոկրատի ժամանակներում ամենից հայտնի դեղամիջոցներից մեկը կավիճն էր: Ոչ պակաս հին արմատներ ունի նաև օստեոպորոզի խնդիրը՝ կմախքի համակարգային հիվանդությունը, որը բնութագրվում է ոսկրային զանգվածի ցածր քանակով և ոսկրային հյուսվածքի միկրոկառուցվածքային վնասվածքներով, որոնք հանգեցնում են ոսկրի խոցելության բարձրացմանը, և համապատասխանաբար, կոտրվածքների ռիսկի մեծացմանը:

Վերջին ժամանակներս օստեոպորոզի խնդիրը ձեռք է բերել հատուկ ընդգծվածություն իրար անմիջական կապված երկու դեմոգրաֆիկական գործընթացների հետևանքով. ծեր մարդկանց պոպուլացիայի էական բարձրացմամբ, և համապատասխանաբար, դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց քանակի աճով: 65 տարեկանից բարձր գրեթե յուրաքանչյուր երրորդ կնոջ մոտ հանդիպում է, ծայրահեղ դեպքում, գոնե մեկ կոտրվածք: Ազդոսկրի կոտրվածքները հանգեցնում են կյանքի միջին տևողության 12-15 տոկոս իջեցման: 50 տարեկանում օստեոպորոտիկ կոտրվածքների ռիսկը կազմում է 39,7 տոկոս կանանց, և 13,1 տոկոս տղամարդկանց համար: Յուրաքանչյուր 10 կնոջից 4-ը կյանքի ընթացքում ունենում է մեկից մի քանի օստեոպորոտիկ կոտրվածքներ:

Հայտնի է, որ մարդու արյան շիճուկի մեջ կալցիումի պարունակությունը պահպանվում է մշտական մակարդակի վրա (2,25-2,75 մմոլ/լ) և մանրամասն վերահսկվում է (ցերեկային տատանումները կազմում են 3-4 տոկոս): Ոչ բջջային իոնիզացված կալցիումը (օրգանիզմում կալցիումի ընդհանուր պարունակության 1 տոկոսից պակաս) հանդիսանում է մետաբոլիկ ակտիվ ֆրակցիա: Իոնիզացված կալցիումի մակարդակը, և հետևաբար, արյան շիճուկի կալցիումը կախված է աղիներում, երիկամներում ու կմախքում կատարվող գործընթացների փոխազդեցությունից և վերահսկվում է կալցիումը կառավարող երեք հորմոններով՝ պարատերոիդ, կալցիոտրոլ և կալցիոտոնին: Ամենից կարևոր է պարատերոիդ հորմոնը (դրա գործողության ժամանակը մի քանի րոպե է), որը արագորեն բարձրացնում է կալցիումի մակարդակը՝ ազդելով բոլոր երեք օրգան-թիրախների վրա. բարձրացնում է ոսկրային ռեզորբցիան, աղիներում կալցիումի աբսորբցիան և կալցիումի երիկամային ռեաբսորբցիան:

Կալցիումի հիմնական աղբյուրներն են կաթնային (կաթ, կաթնաշոռ, պինդ պանիրներ և այլն) և ձկնային մթերքները, ընդեղենը, ծաղկակաղամբն ու ծովակաղամբը: Կալցիումի յուրացմանը խանգարում են թրթնջուկի պարունակությամբ մթերքները (սպանախ, հաղարջ, խաշնդեղ), ինչպես նաև ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները (խոց, երիկամաքարային հիվանդություն, քրոնիկ հեպատիտներ և այլն): Այդ պատճառով այն խորհուրդը, որ օստեոպորոզի պրոֆիլակտիկայի համար բավարար է կալցիումով հարուստ սնունդ օգտագործել, իրեն լիովին չի արդարացնում:

Տղամարդկանց և կանանց մոտ ծերունական օստեոպորոզի առաջացման հիմնական պատճառներից մեկը աղիներում կալցիումի աբսորբցիայի նվազեցումն է, որն առաջանում է վիտամին D-ի նվազ ընդունումից և մաշկում դրա ձևավորման նվազեցումից: Սննդակարգում կալցիումի պարունակության ցածր մակարդակը նույնպես նպաստում է մակրոէլեմենտի աբսորբցիային և արյան մեջ դրա մակարդակի իջեցմանը: Ծերունական օստեոպորոզի ժամանակ դիտարկվում է կալցիումի ոչ բավարար յուրացում, որը փաստորեն շատ կարևոր դերն է կատարում հիվանդության պաթոգենեզում: Սակայն հիվանդության պաթոգենեզում ամենից կարևոր նշանակությունն ունի արյան մեջ ու ոսկրային հյուսվածքներում վիտամին D-ի ակտիվ մետաբոլիտների դեֆիցիտը:

Հղիությունն իր հերթին հանդիսանում է յուրահատուկ սթրեսային վիճակ մոր կալցիումային մետաբոլիզմի համար: Պլազմայի ծավալի մեծացումը հանգեցնում է դրա երիկամային զտման ինտեսիֆիկացիայի, ինչը բարձրացնում է կալցիումի կորուստի քանակը և նպաստում է ֆիզիոլոգիական հիպերկալցիուրայի առաջացմանը: Կալցիումի նկատմամբ աճող կարիքների ապահովման նպատակով բարակ աղիում մեծանում է դրա աբսորբցիան: Ուսումնասիրությունները հղի կանանց շրջանում ցույց են տալիս, որ հղիության առաջին եռամսյակի համեմատ երկրորդ և երրորդ եռամսյակներում ոսկրային հյուսվածքների խտությունը զգալի իջնում է:

Այդպիսով, հետազոտությունները վկայում են կալցիումի օգտագործման անհրաժեշտության մասին առաջնային (կմախքի առավելագույն ամուր բնութագրիչների ձևավորման նպատակով) և երկրորդական (ոսկրային հյուսվածքների հետագա կորուստների կանխման համար դրա որոշակի կառուցվածքային-ֆունկցիոնալ խախտումների դեպքում) պրոֆիլակտիկայի համար, ինչպես նաև օստեոպորոզի և դրա բարդացումների բուժման ժամանակ:

Կալցիումը գլխավոր ոչ հորմոնալ միջոցն է, որը կիրառվում է օստեոպորոզի պրոֆիլակտիկայի համար: Վերջին ուսումնասիրությունները վկայում են այն մասին, կալցիումի լրացուցիչ ընդունումը (0,5-1,5 գրամ/օր) նվազեցնում է դաշտանադադարից հետո ոսկրային հյուսվածքի կորուստի ծավալները: Կալցիումի օգտագործումը նպաստում է ողերի, ազդրոսկրերի կոտրվածքների հաճախականության նվազեցմանը ծեր հասակում: Կատարված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ սննդակարգում օրական 700 մգ կալցիում օգտագործող կանանց և տղամարդկանց մոտ ազդոսկերի կոտրվածքների քանակը 60 տոկոսով ավելի քիչ է, այն մարդկանց համեմատ, ովքեր ընդունում են 500 մգ-ից պակաս քանակով:

Կալցիումի և վիտամին D-ի ադեկվատ կիրառումը դիտարկվում է որպես օստոեպորոզի պորֆիլակտիկայի համար ամենից ռացիոնալ մոտեցումներից մեկը:

Վերջերս ամերիկյան ազգային ֆոնդի հեղինակավոր էքսպերտների մի խումբ, որը զբաղված է օստեոպորոզի ուսումնասիրությամբ, ներկայացրել է կալցիումի և վիտամին D-ի կիրառման մի շարք մտահանգումներ, որոնց մեջ առանձնանում են հետևյալ կետերը.

  1. Կալցիումի դեղամիջոցներով բուժումները արդյունավետ են նույնիսկ այն կանանց համար, ովքեր ունեն ոսկրային հյուսվածքի նորմալ միներալ խտություն:
  2. Կալցիումի դեղամիջոցնորվ բուժման ֆոնին կոտրվածքների ռսիկը իջնում է ոչ պակաս, քան 10 տոկոսով:
  3. D վիտամինի դեֆիցիտ ունեցող հիվանդների մոտ կալցիումի և D վիտամինի դեղամիջոցներով բուժումը կմախքային ոսկորների կոտրվածքների ռիսկը իջեցնում է 30 տոկոսով:
  4. Կալցիումի ադեկվատ կիրառումը (սննդի միջոցով կամ դեղամիջոցներով) խորհուրդ է տրվում բոլոր կանանց՝ անկախ այլ հակաօստեոպորոզային միջոցների ընդունումից:

ՀԵՂԻՆԱԿ՝ Բ.Գ.Դ. Պրոֆեսոր Վ.Վ. Պովորոզնյուկ

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply