Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Աղն ու բարձր ճնշումը. միֆ, թե իրականություն

Վերջին տարիներին բժիշկները պնդում էին, որ ժամանակակից մարդիկ պետք է փորձեն սահմանափակել իրենց աղի ընդունման քանակը, քանի որ այն բարձրացնում է արյան ճնշումը և առաջացնում  է հիպերտոնիայի վտանգ: Սակայն բացառված չէ, որ խնդրի վերաբերյալ այս տեսակետը ենթակա է վերանայման: Գիտնականներն արդեն սկսել են կասկածի տակ դնել, թե արդյոք աղն իսկապես մեղավոր է այն հիվանդությունների զարգացման գործում, որոնք տարիներ շարունակ վերագրվել են դրան:

Շատ փորձագետներ վստահ են, որ մեծ քանակով աղի ընդունումը արյան բարձր ճնշման և վաղաժամ մահվան պատճառներից է: <<Նոր Անգլիայի բժշկություն>> ամսագրում ասվում է, որ ամենօրյա սննդակարգում աղի գործածման կրճատումը կարող է նվազեցնել Միացյալ Նահանգներում մահացության մակարդակը տպավորիչ ցուցանիշով՝ տարեկան 44,000-ից մինչեւ 92,000 դեպք: Այնուամենայնիվ, կան փորձագետներ, որոնք կասկածում են, որ աղը այդքան վնասակար է:

Լյովենի կաթոլիկ համալսարանի գիտնականները ստուգել են ավելի քան երեք հազար մարդու առողջության ցուցանիշները, որոնք չունեն սրտի խնդիրներ՝ միաժամանակ արձանագրելով, թե որքան աղ են նրանք օգտագործում: Յոթ տարի անց փորձագետները կրկին ստուգել են փորձի բոլոր մասնակիցների առողջությունը: Պարզվել է, որ մահացությունների և ոչ մահացու ելքով սրտի կաթվածի մակարդակը ամենաբարձրն էր այն մարդկանց խմբում, ովքեր քիչ աղ էին օգտագործում:

Հետևաբար, չարժե միանշանակ պնդել, որ առողջ ապրելակերպը ենթադրում է աղի մերժում: Ինչպես կարողացան համոզվել Լեյվենի հետազոտողները, այն մարդիկ, ովքեր գործնականում չեն օգտագործում աղ, պարադոքսալ կերպով հայտնվում են ինսուլտի կամ սրտի կաթվածի համար բարձր ռիսկի տակ: Հատկանշական է այն, որ գերմանացի բժիշկները նույնպես մոտ են նրանց բացահայտմանը: Գերմանիայում, որտեղ բնակչության մոտ 50 տոկոսը տառապում է հիպերտոնիայով, մի շարք ուսումնասիրություններ են իրականացվել, որոնք տեղական գիտնականների համար հարցականի տակ են դրել այն պնդումը, թե հենց աղն է մեղավոր այդ հիվանդության համար: Վերջերս կատարված փորձը ցույց է տվել, որ սննդի մեջ օրական աղի նվազեցումը արյան ճնշումը նվազեցնում է ընդամենը մեկ միավորով: Փորձագետների եզրակացությունը՝ աղը չունի այն ուժեղ բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա, ինչն այդքան հաճախ վերագրվում է դրան:

Ավելին…

Ամերիկյան հետազոտողների կողմից կատարված վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղի օգտագործումից հրաժարումը կարող է առողջության համար ոչ պակաս վտանգավոր լինել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հանգեցնել  շատ լուրջ հետևանքների: Նրանց ի վերջո հանգել են այն եզրակացության, որ աղի բացարձակ սահմանափակումը կարող է կաթվածի պատճառ դառնալ:

Գիտնականները հետազոտել են տարբեր երկրներից ավելի քան 130 հազար մարդ, որոնք տարբեր դիետաների էին հետևում:

Փորձարկումների ընթացքում վերլուծվել են մարդկանց վնասակար սովորությունները, նրանց առողջության ընդհանուր վիճակը, ինչպես նաև դիետայի առանձնահատկությունները: Արդյունքում պարզ է դարձել, որ աղի պակասը զգալիորեն մեծացնում է մարդու սրտի խնդիրները, ինչպես նաև կաթվածի հավանականությունը:

Ընդհանուր առմամբ պարզվել է, որ աղի փոքր քանակությամբ օգտագործումը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացմանը: Այսպիսով, մարդիկ, ովքեր շատ քիչ աղ են ուտում, ավելի հակված են սրտի կաթվածներին և ինֆարկտներին:

Գիտնականները նշում են, որ հիպերտոնիկ հիվանդները չպետք է հրաժարվեն աղի օգտագործումից, քանի որ նրանց համար ռիսկը կարող է օրհասական լիենլ: Եթե նույնիսկ այս սննդի ցածր սպառումը նվազեցնում է արյան ճնշումը, այնուամենայնիվ կարող է հանգեցնել որոշ օրգանների դիսֆունկցիայի:

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply