Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Պարանոցային հատվածի ճողվածքը

Ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքը դեռ շատ երիտասարդ հասկացություն է,  այն անցյալ դարի 80-ականներին դեռևս գոյություն չուներ: Հարկ է նշել, որ այս հասկացությունը  փոխարինել է այնպիսի ախտորոշումներ, ինչպիսիք են օստեոխոնդրոզը, ռադիկուլիտը, լումբալգիան և  դորսալգիան, որոնք բավական անպարզ էին: «Ճողվածք» տերմինի գրագիտության հարցը ինքնին հարցականի տակ է դրված, քանի որ պաթոլոգիայի եւ պաթոֆիզիոլոգիայի առումով աճուկային և պորտային ճողվածքների հետ համեմատության եզրեր չկան: Այդ հասկացությունը հայտնվել է մագնիսա – ռեզոնանսային տոմոգրաֆիային (ՄՌՏ) զուգահեռ, երբ նկարներում ոսկորներից բացի տեսանելի են դարձել նաև փափուկ հյուսվածքները, և այդ տարիներին արձանագրված պատկերների մեկնաբանությունները մինչև այժմ կորեկցիայի չեն ենթարկվել:

Միջողային սկավառակի ճողվածքը ինքնին հիվանդության հիմնական բարդությունն է, ինչպիսին է ողնաշարի օստեոխոնդրոզը: Այս հիվանդությունը դրսևորվում է այն բանի շնորհիվ, որ միջողային սկավառակի առաձգականության նվազման շնորհիվ, երբ չափից ավելի առանցքային բեռնվածություն է տեղի ունենում, մանրաթելային օղակը կոտրվում է, և փշրված կորիզը քայքայվում է, որից հետո միջողային սկավառակը դառնում է ոչ լիարժեք և այլևս չի կարողանում իրականացնել իր ամորտիզացիոն գործառույթները:

Պետք է նկատել, որ արևմուտքում <<ճողվածք>> բառը չի գործածվում, քանի որ այնտեղ տվյալ տեսակի խնդրի նկատմամբ չափազանց լուրջ է վերաբերմունքը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ պացիենտի հոգեբանության վրա: Մեզ մոտ բժշիշկները, ՄՌՏ նկարի վրա ճողվածք հայտնաբերելիս սկսում են վախեցնել պացիենտին: Ձեզ կարող են պատմել ձեր վերջույթների հնարավոր պարալիչների, չորացումների մասին …Սակայն պրոֆեսիոնալ մասնագետների մեծամանությունը նման բաների չի բախվել, այդ պատճառով չարժե վախենալ տվյալ հիվանդության այդչափ սարսափեցնող հետևանքներից: Միայն պետք է հիշել այն փաստը, որ նա, ով ցանկանում է բուժվել, անպայման բուժվու՛մ է: Կարևոր է խորհրդատվություն ստանալ վերականգնողական բժշկության փորձառու և որակավորված մասնագետների կողմից, ոչ թե վազել նեյրովիրաբույժի մոտ՝ վիրահատական բուժում ստանալու համար: Օրգանիզմը ինքնակարգավորվող և ինքնավերականգնվող համակարգ է (Պավլով), կարևոր է ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն օրգանիզմի այդ ընդունակությունների իրականացմանը: Արդեն ավելի քան 15 տարի կինեզիթերապիայի մասնագետները (բ. գ. դ. պրոֆեսոր Ս. Մ. Բուբնովսկու մեթոդով) Ռուսաստանում և արտասահմանում աշխատում են այդ ուղղությամբ առանց դեղորայքային կամ վիրահատական միջամտության: Կարևոր է հաշվի առնել, որ ողնաշարի պարանոցային հատվածի բուժման ժամանակ արդյունավետ չեն կարող լինել բուժման այն մեթոդները, որոնք կիրառվում են գոտկային հատվածի ճողվածքների ժամանակ: Դրա գլխավոր պատճառը այդ երկու հատվածների անատոմիական տարբերության մեջ է: Այդ իսկ պատճառով կինեզիթերապիայի ծրագիրը ընտրվում է ինդիվիդուալ՝ ներառելով պաթոլոգիայի դաշտը:

Այդ հիվանդությունը ախտորոշելը բարդ խնդիր չէ, քանի որ ՄՌՏ-ի (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) օգնությամբ բժիշկը սովորաբար հեշտությամբ որոշում է ճողվածքի չափը, իսկ միոֆասցիալ հետազոտությունը թույլ է տալիս որոշել ինքնին հիվանդության դրսևորումը: Սակայն եթե ցանկանում ենք որոշել ողնաշարային հատվածում անոթների արյան շրջանառության վրա ճողվածքների ազդեցությունը, այդ դեպքում կիրառում են գլխի և պարանոցային հատվածների ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա: Բավական հաճախ պարանոցային հատվածում ճողվածքները ձևավորվում են ծննդյան տրավմաների ժամանակ, սկոլիոզների առկայության դեպքում, պրոֆեսիոնալ սպորտի հետևանքով կամ այնպիսի աշխատանքի, որը կապված է մշտապես համակարգչի առաջ միևնույն դիրքով նստելու հետ, ինչը հանգեցնում է ողնաշարի վրա բարձր առանցքային ծանրաբեռնվածության (գլխի ճնշումը ուղղահայաց դիրքում): Միևնույն ժամանակ տվյալ հատվածն առավել շարժունակ է, քան մյուսները, ինչն ավելի է մաշեցնում ողնաշարը հենց այդ մասում, հատկապես եթե չի կատարվում պրոֆիլակտիկ մարմնամարզություն: Ինչպիսին էլ լինեն պատճառները, որոնք հանգեցրել են նշված պաթոլոգիային, բուժումը պետք է ուղղված լինի ոչ թե հաբերի ու բլոկադաների օգնությամբ ցավային համախտանիշի վերացմանը, այլ պարանոցային ողերն ու սկավառակները շրջապատող մկանների արյան շրջանառության վերականգնմանը: Միայն այդ պայմանով կարելի է հասնել վիճակի ստաբիլացման, մաշված սկավառակների հատվածներում մկանների կորսետային ֆունկցիայի ամրացման, նոր ճողվածքների գոյացման կանխման, և ֆիզիոլոգիական ճանապարհով բորբոքային պրոցեսի դադարեցմանը, ինչն էլ կհանգեցնի ցավերի անհետացմանը:

Ողնաշարի պարանոցային հատվածի մկանների հետ աշխատանքի ամենից անվտանգ օգնականը Բուբնովսկու բազմաֆունկցիոնալ բուժական մարզասարքն է, սակայն բուժական վարժությունների ընտրության համար անհրաժեշտ է որակավորված մասնագետի՝ բժիշկ-կինեզիթերապեվտի օգնություն:

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply