Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Մաշկի խնամքը գարնանը

Ձմեռը մեր մաշկի համար մեծ փորձություն է: Տարվա այդ սեզոնին մաշկը դառնում է չոր, շերտավորվող, ունենում է վիտամինների պակաս: Հետեւաբար, գարնանը պետք է ճիշտ խնամել մաշկը, որպեսզի այն ստանա անհրաժեշտ խոնավության ծավալը: Եթե գարնանը անհրաժեշտ ձևով չխնամեք մաշկը, միչև ամառ դրա վիճակն ավելի կվատանա, քանի որ քամին և ուժեղ արեւը թույլ չեն տա, որ մաշկն ընդունի և յուրացնի անհրաշետ վիտամինները բնական եղանակով: Իսկ ինչ անել…

Մաշկն անհրաժեշտ է մաքրել փափուկ, նուրբ սկրաբերի ու դիմակների օգնությամբ: Առայժմ խուսափեք ինտենսիվ պիլինգներից, դրանք բարձրացնում են մաշկի զգայունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Դեմքի գույնը լավացնելու համար կիրառեք նուրբ մեթոդներ:

Լվացվելու համար օգտագործեք խոտաբույսերի խտանյութերով եռացրած ջուր: Տեղին կլինի բուսական հիմքի վրա կոսմետոլոգիական հատուկ սառույցի կիրառումը: Երիցուկը, անանուխը, սամիթը, վարդը, շալֆեյը կամ կաղնու կեղևը չորացրած վիճակում տարատեսակ կոմիբինացիաներով մեկ թեյի գդալի չափով ավելացվում են մեկ բաժակ եռման ջրին: Եփուկը կես ժամ թողնելուց հետո քամում են, թողնում են սառչի և լցնում են սառույցի ամանների մեջ: Ստացված սառույցով մաքրում են դեմքը՝ խուսափելով կոպերի շրջանի նուրբ մաշկից:

Սուրճի մրուրից և թթվասերից պատրաստված սկրաբը նույնպես կօգնի նրբորեն մաքրել մաշկը գարնանը: Պետք է վերցնել յուղոտ թթվասեր և խառնել դեռևս տաք սուրճի մրուրի հետ: Ստացված զանգվածով մաքրեք դեմքը 7-10 րոպեի ընթացքում՝ շրջանակաձև նուրբ շարժումներով: Կրկնեք մաքրման գործընթացը երկու ամսվա ընթացքում՝ շաբաթական երկու անգամ: Գարնան սկզբում ընդհանրապես բացառեք կոսմետիկ միջոցները, որոնք սպիրտային հիմք ունեն: Անպայման մաքրեք դիմահարդարումը ամեն երեկո, ընդ որում այս խորհուրդը վերաբերում է տարվա ցանկացած եղակակին: Գեղեցկության սրահներում պրոֆեսիոնալ պիլինգը ավելի լավ է հետաձգել  մինչև մայիս, քանի որ ձմեռվա ընթացքում մաշկը բավական թուլացել է, և ագրեսիվ պրոցեսները կարող են ավելի վնասել:

Գարնանը մաշկը խնամելիս անհրաժեշտ է հատուկ ուշադրություն  դարձնել մաշկի խոնավեցմանը. խմեք հեղուկի մաքսիմալ քանակ, խոնավեցրեք օդը, փոփոխեք խնամքի միջոցների տեսակները: Տնային միջոցներից գարնանը հատկապես հերկուլեսն է խորհուրդ տրվում. Դրանից պատրաստված մզվածքերն ու դիմակները մաշկին առաձգականություն կհաղորդեն, կլրացնեն սնուցող նյութերի ու վիտամինների պակասը:

Գարնանային եղանակը չի խնայում նաև շուրթերի մաշկը: Շուրթերը չորանում են, գունատվում են, ծածկվում են ճաքերով: Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար փողոց դուրս գալուց առաջ միշտ պետք է օգտագործել հիգիենիկ շրթներկ կամ սնուցող բալզամ: Ի դեպ, կարելի է պարզապես ցանկացած ճարպոտ դեկորատիվ շրթներկ օգտագործել: Եթե շուրթերը շարունակում են չորանալ, կարելի է քնելուց առաջ մի փոքր մեղր քսել: Սակայն  պետք է հաշվի առնել, որ մեղրը բավական ալերգիկ է, ուստի նախ պետք է համզվել, թե որքանով է այդ մեթոդը ձեզ համար անվտանգ: Այդպիսի տարրական խնամքից հետո շուրթերը կդառնան փափուկ և հարթ:

Գարնանը մաշկի խնդիրների գլխավոր պատճառներից մեկը ավիտամինոզն է լինում: Դա շատ տարածված երևույթ է: Կարող եք վիտամին C ընդունել լուծվող հաբերի կամ դեղափոշու տեսքով, մոտ 10 օր, օրական նվազագույնը մեկ գրամ դոզավորմամբ, և վիտամինների պակաս ձեզ չի սպառնա:

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply