Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Եվ կրկին վիտամին D

Պատահական չէ, որ վիտամին D-ն անվանում են «արևի վիտամին». ի տարբերություն այլ սննդանյութերի, այն սննդի մեջ գրեթե չի պարունակվում, սակայն այն արտադրվում է առավելագույն չափերով, երբ մեր մաշկը ենթարկվում է ջերմության և լույսի ազդեցությանը: Սակայն հաշվի առնելով այն, որ ամռան երեք ամսիսների ընթացքում տաք և արևոտ օրերին մենք հիմնականում խուսափում ենք արևի ուղիղ ճառագայթներից,  մենք չենք կարող խոսել միջին վիճակագրական մարդու համար վիտամինի բավականաչափ ընդունման մասին: Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել:

Ովքեր են վտանգված

Սննդաբան Քիմ Փիրսոնը նշում է, որ կան մի քանի գործոններ, որը վտանգի տակ են դնում մարդուն: Առաջին հերթին, դա թուխ մաշկն է, որը օրգանիզմում շատ ավելի դանդաղ է սինթեզում վիտամին D- ն, քան բաց մաշկը: Երկրորդ հերթին, հղիությունն ու կրծքով կերակրման շրջաններն են, երբ վիտամին D-ն  պարտադիր պիտի կնոջ օրգանիզմ ներթափանցի լրացուցիչ աղբյուրներով՝ ցանկացած տեսակի ռիսկերից խուսափելու համար: Վտանգի տակ են նաև.

-Տարեց մարդիկ, ովքեր հազվադեպ են տանից դուրս գալիս,
 -Օրվա մեծ մասը փակ տարածքում անցկացնող գրասենյակային աշխատողները,
– Մարդիկ, որոնք աշխատում են գիշերային հերթափոխերին, և, հետևաբար, օրվա ընթացքում քնում են:      
«Ես պարբերաբար ստուգում եմ իմ հաճախորդների վիտամին D-ի մակարդակը: Այդ վիտամինի օպտիմալ մակարդակ ունեցող մարդիկ, որպես կանոն, այն մարդիկ են, ովքեր վիտամիններ ընդունում են հավելումներով կամ զգալի ժամանակ են անցկացնում արևոտ երկրներում», – ասում է Փիրսոնը:

Վիտամին D- ի դեֆիցիտը լուրջ խնդիր է առողջական վիճակի պահպանման համար, քանի որ օրգանիզմում դրա երկարատև բացակայությունը, ըստ հետազոտությունների տվյալների, ավելացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը և կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը: Ստորև բերվում են այն հինգ նշանները, որոնք պետք է զգուշացնեն ձեզ:

1.Հաճախակի կրկնվող ինֆեկցիաներ

Վիտամին D-ն կենսական նշանակություն ունի իմունային համակարգի բնականոն գործունեության համար: «Առանց բավարար քանակությամբ վիտամինի, մեր իմունային բջիջները չեն կարողանա պատշաճ կերպով արձագանքել սպառնալիքին՝ օրգանիզմը դարձնելով վարակիչ հիվանդություններ նկատմամբ ավելի ընկալունակ», – նշում է Քիմ Փիրսոնը: Այս դեպքում վիտամին D- ն ազդում է ինչպես բնածին, այնպես էլ ադապտիվ իմունիտետի որակի վրա:

2.Մշտական վատ տրամադրություն

«Բացի այդ, վիտամին D- ն առանցքային դեր է խաղում ուղեղում առողջ սերոտոնինի մակարդակի պահպանման գործում», – ավելացնում է Փիրսոնը: Հիշենք, որ մենք խոսում ենք նյարդային հաղորդիչների մասին, որոնք մեզ համար անհրաժեշտ են լավ տրամադրության և կյանքի հանդեպ հետաքրքրության պահպանման համար: Հետաքրքիր է նաև, որ 2014 թ. Լույս տեսած Բժշկական Հիպոթեզների ժողովածուի ուսումնասիրությունը հաստատեց Վիտամին D- ի պակասի և սեզոնային դեպրեսիվ խանգարման (սեզոնային դեպրեսիա) միջև կապը:

3.Մշտական հոգնածության զգացում

«Վիտամին D-ն նաև անհրաժեշտ է, որ մեր օրգանիզմում սնունդը վերածվի էներգիայի», – շարունակում է Քիմ Փիրսոնը: «Եթե դուք անընդհատ հոգնածություն եք զգում, դա կարող է նշանակել, որ մարմինը սննդից չի յուրացնում սննդարար նյութերը, ինչը, իր հերթին, կարող է առաջանալ վիտամին D-ի դեֆիցիտից»: Լավ նորությունն այն է, որ դուք կարող եք արագ լուծել խնդիրը (ինչպես ցույց է տրված 2016 թ. «Medicine» ամսագրում հրապարակված ուսումնասիրության միջոցով՝ վիտամին D-ի հավելումը կարող է շտկել իրավիճակը 7-8 օրվա ընթացքում):

4.Թույլ ոսկորներ

Բացի վերը նշվածներից, վիտամին D- ն անհրաժեշտ է օրգանիզմում կալցիումի եւ ֆոսֆատի մակարդակի կարգավորման հարցում.  բոլորը գիտեն դրանց կարևորությունը առողջ ոսկորների եւ ատամների համար: Վիտամին D-ի համապատասխան մակարդակները, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, օգնում են կանխարգելել օստեոմալիացիայի (ոսկրերի փափկեցման) և օստեոպորոզի (ոսկրային խտության կորուստ) զարգացումը մեծահասակների շրջանում: 2014 թ-ին կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վիտամին D-ի դեֆիցիտ ունեցող 50 տարեկանից ցածր մարդիկ ավելի հաճախ են ցավեր ունենում կոնքազդրային հոդերի և ծնկային հոդերի հատվածներում:

5.Մկանացավեր

Վիտամին D-ն նաև նպաստում  է մկանների ֆունկցիայի կարգավորմանը, քանի որ դրա ընկալիչները տարածված են ամբողջ մարմնով: «Եթե մկանները մշտապես ցավում են առանց պատճառի, դուք պետք է մտածեք մարմնի մեջ վիտամին D-ի հնարավոր դեֆիցիտի մասին», – զգուշացնում է Քիմ Փիրսոնը: Բանն այն է, որ ընկնելով մկանային հյուսվածքի բջիջների մեջ, վիտամին D-ն մեծացնում է մկանային կծկումների հաճախականությունը, օգնելով, որ մկանները մնան ուժեղ և առաձգական: Այն պաշտպանում է դրանք մանր պատռվածքներից և փոքր վնասվածքներից, այդ թվում`ֆիզիկական վարժությունների ժամանակ:

Ինչպես ստանալ վիտամինի անհրաժեշտ քանակը

Բազմաթիվ մարդկանց համար բավական է ամեն օր արևի տակ լինել 15-20 րոպեով՝ վիտամին D-ի բավարար քանակ ստանալու համար: Դրա համար օպտիմալ ժամանակը ժամը 11:00-ից մինչեւ 13:00 ընկած ժամանակահատվածն է: Ավելին, օրգանիզմը վիտամին D- ով ապահովելու համար դուք պետք է արևի տակ մնաք առանց SPF պարունակող կրեմների, ինչըը հակասում է բոլոր մաշկաբանական մոտեցումներին:

Ահա ավելի ռացիոնալ տարբերակ, այն է՝  սննդամթերքները: Չնայած այն հանգամանքին, որ դրանք երբեք ձեզ չեն ապահովի նույն քանակությամբ վիտամին D-ով, ինչպես արևի լույսը, հավելումներով օգտագործելու դեպքում կարող են տալ բավական լավ արդյունք: Այսպիսով, աշնանը եւ ձմռանը համոզվեք, որ ձեր դիետան պարունակում է ճարպային ձկներ (սաղմոն, սկումբրիա, թյուննոս (тунец)), ձվի դեղնուց, պանիր, լյարդ, ինչպես նաև վիտամին D-ով հարստացված կաթնամթերք և հացահատիկ:

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply