Լյումբալգիան հավաքական տերմին է, որն ընդհանուր առմամբ նշանակում է գոտկային հատվածի ցավ: Մեջքի բոլոր տեսակի ցավերի մեջ գոտկային հատվածի ցավը զբաղեցնում է առաջին տեղը: Երկրագնդի չափահաս բնակչության 20 տոկոսի մոտ լյումբալգիան պարբերաբար գլուխ է բարձրացնում:
Լյումբալգիայի զարգացումը կարող է կապված լինել վերտեբրոգեն գործոններով՝ ողնաշարի հիվանդություններով, և ոչ վերտեբրոգեն գործոններով:
Վերտեբրոգեն լյումբալգիան զարգանում է հետևյալ դեպքերում.
-ողնաշարի գոտկասրբանային հատվածների ճողվածքներ,
-ողնաշարային կապուղու ստենոզ,
-սպոնդիլոլիստեզ,

-ողնաշարի գոտկային հատվածի անկայունություն,
-տվյալ հատվածում վիրահատական միջամտություններ,
-տարիքային դեգեներատիվ փոփոխությունների զարգացում,
-ողնաշարի ուռուցքների առկայություն,
-ողնաշարի ինֆեկցիոն ախտահարում,
-գոտկատեղի տրավմաներ:
Գոտկային հատվածի ոչ վերտեբրոգեն լյումբալգիան կապված է ներքին օրգանների հիվանդությունների հետ: Գոտկային հատվածի ցավային համախատանիշը կարող է կապված լինել գինեկոլոգիական հիվանդությունների, երիկամային, ուռոլոգիական խնդիրների հետ…
Հետաքրքիր է այն փաստը, որ լյումբալգիան ուղիղ կապ ունի պացիենտի սոցիալական վիճակի, կրթություն, աշխատանքային ժամերի և կենսակերպի հետ:
Շատ պացիենտներ խառնում են տերմինները. Լյումբալգիա կամ լյումբագո և լյումբոիշիալգիա: Առաջին դեպքում ի հայտ է գալիս կտրուկ, կետային ցավ, որը ամենից հաճախ առաջացնում է ինչ որ գործոն՝ հազ, փռշտոց, ծանրության բարձրացում: Եթե ցավը սկսում է ճառագայթել, ապա խոսում են լյումբոիշիալգիայի մասին:
Ողնաշարի գոտկային հատվածի լյումբալգիան կարող է լինել սուր և քրոնիկական: Եթե սուր ցավը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, և պացիենտը զգում է պարզ փոխկապվածությունը առաջացնող գործոնի հետ, ապա քրոնիկական ցավը ինտենսիվ չէ, նվացող է, դրան կարող է նպաստել երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ ինֆեկցիոն հիվանդությունը:
Գոտկային լյումբալգիային բնորոշ են երկու հիմնական համախտանիշները.-Լեվինգստոնի համախտանիշ, որի ժամանակ կոնտրակտուրա է առաջանում բազմաբաժին մկանի եռանկյունիում, առաջանում է ձգվածության զգացում և սուր ցավ;
-Վիլյամսի համախտանիշ, երբ զարգանում են միևնույն փոփոխությունները, սակայն դրանց միանում են նաև խորը շունչ քաշելու դժավարությունը կամ անհնարինությունը, քանի որ կտրուկ ցավն այդ հատվածում ուժեղանում է:
Լյումբալգիայի ախտանիշերն ու բուժումըԼյումբալգիայի դասական կլինիկական պատկերումը լոկալ, սուր կամ նվացող ցավն է, որի ժամանակ գոտկատեղի հատվածում շարժունակությունը սահմանափակվում է: Եթե քրոնիկ լյումբալգիան ճողվածքի կամ սպոնդիլոարթրոզի հետևանք է, ապա նկատվում են զգայունակության խանգարումներ վնասված միջողային սկավառակի հատվածում:
Դեպքերի մեծ մասում գոտկային լյումբալգիան ոչ սպեցիֆիկ է, սակայն 1-3 տոկոսում այն կարող է վկայել թարախային էպիդուրիտի, սպոնդիլիտի, դիսցիտի զարգացման մասին:
Լյումբալգիա ախտորոշելիս անհրաժեշտ է համոզվել, որ տվյալ ախտանիշը ողնաշարի կամ ողնուղեղի լուրջ հիվանդության նշան չէ: Այդպիսով, լյումբալգիայի ախտանիշերն ու բուժումը փոխկապված են, քանի որ կախված ինտենսիվությունից, կլինիկայի տևողությունից՝ կփոխվի նաև նշանակված բուժման ակտուլությունը: