Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Վիտամին B12-ի մասին

Վիտամին B 12-ը բոլոր տեսակի վիտամինների մեջ ամենից լայն տարածում ունեցող և ամենից բարդ վիտամինն է, որը պարունակվում է միայն կենդանական ծագում ունեցող սնունդում:  Բույսերն այն չեն արտադրում և դրանց բաղադրության մեջ այն երբևէ չի մտնում: Չնայած դրան, շատերը որոշում են առհասարակ խուսափել այդ վիտամինը պարունակող սննդամթերքից: Չափազանց կարևոր է, որ այդ մարդիկ լրացնեն իրենց դիետան և մշտապես վերահսկեն վիտամին B 12-ի մակարդակը իրենց օրգանիզմում, քանի որ դրա պակասը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:

Ջրում լուծվող վիտամին B12-ն ունի որոշիչ նշանակության ուղեղի, նյարդային համակարգի, արյան կարմիր գնդիկների առաջացման և ԴՆԹ-ի համար:

Այդ վիտամինը ստեղծվում է բացառապես կենդանիների աղիներում բակտերիաների կողմից:  Այնուհետ այն տեղափոխվում է աղիներից դեպի մկանները: Դրա լավագույն աղբյուրը բարձր դասի վայրի կենդանիներն են, ձկներն ու ծովամթերքը:

Վիտամին B12-ի ներծծումն ու բիոհասանելությունը կարող են տարբեր լինել՝ կախված դրա ստացման աղբյուրից:  Մսից և ձկնամթերքից ստացված վիտամինի մոտ 50 տոկոսը ներծծվում է արյան մեջ: Մինչդեռ ձվերից ստացվող վիտամինի միայն 9 տոկոսն է հասանելի: Կաթը, տարօրինակորեն, այդ վիտամինի չափազանց փոքր աղբյուր է հանդիսանում:

Վիտամին B12-ի դեֆիցիտի վաղ, թույլ արտահայտված ախտանիշները այսպիսին են.

-հոգնածություն,

-դեպրեսիա,

-տագնապալիություն,

-ախորժակի կորուստ,

-գունատություն,

-ձեռքերի ու ոտնաթաթերի ծակծկում և ընդարմացում,

-հիշողության վատացում:

Վիտամին B12-ը որոշիչ նշանակություն ունի ուղեղի աշխատանքի համար, ուստի զարմանալի չէ, որ հիշողության ու մտավոր աշխատանքի  հետ կապված խնդիրները այդ վիտամինի պակասի ամենից ցայտուն ու հաճախ հանդիպող հետևանքներն են:

Վիտամին B12-ի դեֆիցիտի չորս փուլերը.

Դեֆիցիտը ենթադրում է 4 փուլ: Առաջին և երկրորդ փուլերում սպառվում են պահուստները: Երրորդ փուլում արյան մեջ պարունակվող հոմոցիստեին կոչվող ամինաթթուները սկսում են ավելանալ:

Միայն չորրորդ փուլում է, որ կլինիկական նշանները սկսում են երևան գալ:Հնարավոր է մի քանի տարի անցնի, մինչև այդ վիտամինի դեֆիցիտը սկսի ի հայտ գալ: Դա այն պատճառով է, որ չափահաս մարդու օրգանիզմում պարունակվում է 2-5 մգ վիտամին B12, որի կեսը գտնվում է լյարդում: Այդքանը բավարար է, որ B12-ը բավականացնի 3-5 տարի, չնայած դեֆիցիտը կարող է արտահայտվել նաև ընդամենը  մեկ տարվա ընթացքում, եթե սկզբնական պաշարը ինքնին քիչ է:

Սուր դեֆիցիտը կարող է անդառնալի հետևանքներ թողնել ուղեղի ու նյարդային համակարգի վրա և դեմենսիայի պատճառ դառնալ: B12-ի ցածր մակարդակը կարող է կապված լինել նաև Պարկինսոնի հիվանդության զարգացմամբ:

Վիտամին B12-ի դեֆիցիտը և երեխաները

Այս վիտամինի դեֆիցիտը երեխաների և դեռահասների համար նույնիսկ ավելի ակտուալ է: Հղիության ընթացքում պտուղը լյարդում կուտակում է վիտամինի որոշակի քանակ, և այդ պաշարը կարող է բավականացնել ծննդից հետո մի քանի ամիս: Սակայն եթե մայրը ուղղակի կամ անուղղակի կերպով երեխային ենթարկում է վիտամին B 12-ից զատ սննդային դիետայի, ապա երեխան բավական արագ իր վրա կրելու է դրա դեֆիցիտի ազդեցության հետևանքները:

Գործնականում B12-ի դեֆիցիտ ունեցող մայրերից կերակրվող երեխաները կարող են տառապել կենտրոնական նյարդային համակարգի լրջագույն ու անդառնալի պաթոլոգիաներով:

B12-ի դեֆիցիտի մասին տվյալների մեծամասնությունը ստացված է  բուսակեր կերակրող մայրերի շրջանում կատարված ուսումնասիրություններից: Դա կապված է այն բանի հետ, որ հենց սննդակարգում B12-ի պակասը հանդիսանում է դեֆիցիտի ամենից տարածված պատճառ, իսկ դրա դեֆիցիտից տառապող երեխաները հիմնականում բուսակեր մայրերինն են:

Երեխաների մոտ դեֆիցիտի տիպիկ դեպքերը ներառում են.

-ուղեղի զարգացման խախտում

-ընդհանուր աճի և զարգացման խախտում,

-պասիվություն,

-ջղաձգումներ,

-դյուրագրգիռություն

-սակավարյունություն:

Կարևոր է, որ բուժումը սկսվի ժամանակին: Սովորաբար երեխային ներարկում են վիտամինի բավական մեծ դոզաներ անմիջապես մկանի մեջ 4 օրվա ընթացքում, երբեմն նաև խմեցնում են լրացուցիչ չափաբաժին: Բարեբախտաբար, եթե բուժումը նշանակվում է վաղ, ապաքինումը բավական արագ է տեղի ունենում, և ախտանիշերը կարող են զգալի թուլանալ մի քանի օրվա ընթացքում:

Ամեն դեպքում, բացահայտված և հիմնավորված է այն, որ առանց բուժման՝ զարգացման լուրջ և մշտական խախտման ռիսկը բավական մեծ է:

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply