Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Ֆիբրոմիալգիա. անվերջանալի մկանացավեր

Ֆիբրոմիալգիա են անվանում շարունակական մկանային ցավերով ուղեկցվող քրոնիկական վիճակը: Այլ ախտանիշերը ներառում են մշտական հոգնածութոյւնը, քնի խանգարումները, վատ տրամադրությունն ու դեպրեսիան: Այս հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում և դրսևորվում է որոշակի տարբերությամբ, այդ պատճառով տղամարդկանց մոտ ֆիբրոմիալգիա ախտորոշելն ավելի դժվար է:

Ֆիբրոմիալգիա ախտորոշելու համար ախտանշանները պետք է շարունակվեն առնվազն 3 ամիս, և դրանց մի մասը նման է  նյարդա-հոգեբանական խանգարումների: Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել ու կազմել հիվանդության ամբողջական պատմությունը, որպեսզի բացառվի նման ախտանիշներով այլ հիվանդությունների առկայությունը:

Հաճախ մարդիկ բժշկի են դիմում մեջքի քրոնիկական ցավերով, որոնք խանգարում են աշխատանքին, տնային գործերին ու ընտանիքի մասին հոգ տանելուն: Կյանքի ընդհանուր որակն ընկնում է, այդ վիճակը հանգեցնում է ֆիզիկական տրավմաների, էմոցիոնալ ճնշվածության և ինֆեկցիաների նկատմամբ զգայունության բարձրացման:

Հիվանդության էթիոլոգիան պարզ չէ: Ֆիբրոմիալգիան կենտրոնական նյարդային համակարգի խանգարում է, որն իջեցնում է ցավի նկատմամբ զգայունության շեմը՝ ցավային ազդանշանի մշակման անոմալ խախտումների հաշվին: Ցավի ձևավորման մեխանիզմը կենտրոնական սենսատիզացիայի ֆենոմեն է, որը զարգանում է կենտրոնական նյարդային համակարգում առանց պերիֆերիկ խախտման: Չնայած տղամարդկանց շրջանում տարածվածությանը, <<ֆիբրոմիալգիա>> ախտորոշումը դրվում է ծայրահեղ հազվադեպ: Դա կապված է հիվանդության ոչ սովորական դրսևորումների, բժիշկների վատ տեղեկացվածության և հստակ ախտորոշիչ չափանիշների բացակայության հետ: Ֆիբրոմիալգիա ունեցող պացիենտներին, որոնց մոտ չեն հայտնաբերվում պերիֆերիկ փոփոխություններ, բժիշկները դիտարկում են որպես սիմուլյանտ կամ հիստերիա ունեցող:

Ֆիբրոմիալգիայով տառապողին հետազոտելու ժամանակ դիտարկվում է սուր զգայունություն մարմնի որոշակի կետերի նկատմամբ: Ցավոտ կետերի ուսումնասիրումը փորձ է պահանջում: Բժիշկը պետք է իմանա որտեղ ճնշել և ինչ ուժով: Ցավոտ կետերն արտահայտում են ցավային ստիմուլների զգայունության նկատմամբ հատվածները, այլ թե լոկալ բորբոքման կամ հյուսվածքների կառուցվածքի խանգարման հետևանքը:

Ֆիբրոմիալգիան ախտանշանների ամբողջություն է, դրանով տառապող մարդկանց մոտ դիտարկվում է մտական հոգնածություն, թուլություն, բորբոքված աղեհամակարգի ախտանիշերին նման նշաններ: Ֆիզիկական ծանրաբեռնումը, ինչպես նաև երկար անշարժությունը ուժեցանում են ցավը: Առավոտյան մարմինը կծկված է լինում, ոչ լրիվ վերականգնման զգացում է առաջանում, նույնիսկ եթե քունը տևել է 8-10 ժամ: Հիվանդությունն ուղեկցում են դեպրեսիան ու տագնապային խանգարումները, ուշադրության կենտրոնացման հետ խնդիրները, մշուշոտ գլուխը:

Ինչը կարող է ազդել ֆիբրոմիալգիայի զարգացման վրա.

-ռեվմատոլոգիական հիվանդությունները, այդ թվում գայլախտը;

-դեպրեսիոն բնույթի խախտումները;

-ժառանգականությունը:

Ֆիբրոմիալգիայի բուժման համար գոյություն ունի չորս ուղղություն.

  1. Պերիֆերիկ ցավի, մկանային ցավի նվազեցում,
  2. Կենտրոնական սենսիտիզացիայի պրոֆիլակտիկա,
  3. Քնի կարգավորում,
  4. Ուղեկցող պաթոլոգիայի բուժում, մասնավորապես դեպրեսիայի:

Դեղորայքային ու ոչ դեղորայքային բուժումը նվազեցնում է ֆիբրոմիալգիայի ախտանշանները ու լավացնում է քունը:

Դեղորայքներով բուժումը ներառում է.

-անտիդեպրեսանտներ՝ ցավը մեղմացնելու և քնի որակը լավացնելու համար;

-դեղորայք ջղաձգումների դեմ;

-ցավազրկող միջոցներ, որոնցից սակայն պետք է հնարավորինս խուսափել՝ կախվածություն չառաջացնելու համար:

Ոչ դեղորայքային տնային մեթոդները համախտանիշի բուժման հիմք են ներկայացնում.

-ապրելակերպի փոփոխություն՝ ախտանիշերը թեթևացնելու համար կարևոր է առանձնացնել բավարար ժամանակ քնի ու հանգստի համար;

-ֆիզիկական վարժություններ, որոնք նվազեցնում են ցավը, լավացնում շարժունակությունը ու բարձրացնում տրամադրությունը: Արդյունքը պահպանվում է տևական ժամանակ:

Օգտակար են ցածր ինտեսիվության աէրոբ վարժությունները, ինչպիսիք են լողը, քայլելը, հեծանիվ վարելը;

-առողջ դիետա, մերսում, սթրեսի կառավարում: Սթրեսի նվազեցումը ներառում է մեթոդների կոմբինացիա, որը փոխում է սթրեսների ազդեցությունը և սովորեցնում է օրգանիզմը ավելի հեշտ արձագանքել այն սթրեսներին, որոնցից խուսափել հնարավոր չէ:

Այնուամենայնիվ ֆիբրոմիալգիան վտանգավոր հիվանդություն չի համարվում և չի ավելացնում մահացությունը: Ֆիբրոմիալգիա ունեցո մարդիկ շարունակում են տառապել ցավից երկար տարիների ընթացքում: Սակայն սկսած այն պահից, երբ ախտորոշումը հաստատվում է, պրոցեդուրաները նվազեցնում են ցավը: Առկա է նաև անտանիշների խստացման ռիսկը, ուստի հետագայում անհրաժեշտ է հետևել առողջ ապրելակերպին:

Կարելի է արդյոք կանխել այն…

Ֆիբրոմիալգիան ժառանգական հակվածություն ունեցող համախտանիշ է, և այն իրադարձությունները, որոնք հանգեցնում են դրա առաջացմանը, անհայտ են, այդ պատճառով հիվանդության կանխման համար անհրաժեշտ ունիվերսալ գործողություններ չկան: Կան ընդամենը ախտանիշերը մեղմացնելու մեթոդներ: Մարդիկ, ովքեր առողջ կենսակերպ են վարում, նորմալ քնում են, ժամանակին հանգստանում են ու առողջ սնունդ են ընդունում, կարող են խուսափել հիվանդության դրևորումներից առանց դեղորայքի:

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply