Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Ինչպես բուժել հարթաթաթությունը

Հարթաթաթությունն առաջին հայացքից մանկական խնդիր է, որն անհնար է լուծել արդեն մեծ տարիքում: Սակայն դրա դեմ պայքարել հնարավոր է նաև մեծ տարիքում, այլապես լուրջ հետևանքներն անխուսափելի կլինեն:

Low section of girl standing by sofa in living room at home

Հարթաթաթության պատճառները

Ամենց տարածված պատճառը ոտնաթաթի վրա ծանրաբեռնվածության պակաը կամ ավելցուկն է: Դա կարող է լինել, օրինակ, սխալ կոշիկի հետևանք: Մարդկանց երեք տոկոսը հարթաթաթությունը ժառանգաբար ստանում է ծնողներից, բացի այդ այն կարող է լինել այլ հիվանդությունների հետևանք (ռախիտ, շաքարային դիաբետ և այլն): Հարթաթաթության պատճառներում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ավելորդ քաշը:

Տարբերում ենք երկու տեսակի հարթաթաթություն` երկայնակի և լայնակի:

Հետևանքներն ընդհանուր առողջության վրա

Հարթաթաթությունը կարող է առաջացնել տանջալի գլխացավեր, գոտկային ցավեր, ծնկան և կոնքազդրային հոդերի ցավեր, սկոլիոզ, վաղ օստեոպորոզ, տեսողության վատացում և ցածր աշխատունակություն:

 Ինչ անել

Հարթաթաթության բուժումը կայանում է ոտքի ու ոտանաթաթերի մկանների ամրացման մեջ: Եթե վաղ տարիքումայն չի հաջողվել բուժել, ապա անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այդ խնդրին, որպեսզի վատ հետևանքները նվազագույնի հասցվեն: Կան մի քանի հասարակ խորհուրդներ.

Հեծանիվ բոբիկ ոտքերով. Մեթոդն արդյունավետ է հատկապես մանկական հարթաթաթության ժամանակ: Շարունակական կիրառման դեպքումկօգնի նույնիսկ վերջնականորեն ազատվել այս խնդրից: Վաղ հասակում ոսկրային համակարգը դեռևս վերջնական ձևավորված չէ, ուստի շատ ավելի հեշտ է շտկել նման խնդիրները: Սակայն այս մեդոթը բավական արդյունավետ կարող է լինել նաև մեծահասակների դեպքում:

Անհատական սուպինատորների ընտրություն. Ճիշտ ընտրված անհատական սուպինատորները` կոշիկի տակդիրները,կօգնեն ոչ միայն թեթեևացնել ցավը, այլ նաև կարգավորել մկանների տոնուսը:

Կինեզիթերապիա. Կինեզիթերապեվտի օգնությամբ անհատական ընտրված վարժությունների համալիրը կօգնի զգալիորեն շտկել հարթաթաթությունն ու դրա վատ հետևանքները: Բուժումը պետք է լինի հետևողական:

Ոտնաթաթերի մերսում. Կօգնի լավացնել արյան և ավշի շրջանառությունը, կամրացնի մկանները: Մերսումը հարթաթաթության դեպքում լավացնում է նաև օրգանիզմի ընդհանուր վիճակը`շնորհիվ թաթերի վրա տեղակայված բիոլոգիապես ակտիվ կետերի մերսման: Այս դեպքում նույնպես անհրաժեշտ է լինել հետևողական:

Որոշակիորեն կօգնի խնդրին նաև լողը,հատկապես լաստերով, որոնք նույնպես կամրացնեն ոտնաթաթի մկանները:

Անհրաժեշտ է հիշել, որ հարթաթաթությունը լուրջ խնդիր է, և ժամանակին անհրաժեշտ ուշադրություն չդարձնելու դեպքում այն կարող է հանդիսանալ բավական լուրջ հետևանքների աղբյուր:

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply