Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Ինչպես խուսափել ճողվածքից

Մեջքի և գոտկատեղի առաջին ցավերը պետք է լուրջ ազդանշան լինեն. մեր ողնաշարում տեղի են ունենում շատ վտանգավոր պրոցեսներ:  Եթե ժամանակին չզբաղվեք ձեր առողջությամբ և չդիմեք մասնագետի, ողնաշարային համակարգում դեգրադացիոն փոփոխությունները կզարգանան: Եվ վաղ թե ուշ կհանգեցնեն լուրջ հիվանդության՝ օստեոխոնդրոզի և դրա ավելի ծանր բարդացման՝ ճողվածքի:

Միջողային ճողվածքը ողնաշարային առանցքի դժվար բուժվող պաթոլոգիա է, որը սահմանափակում և տանջալի է դարձնում մեր յուրաքանչյուր շարժումը, իսկ մի շարք դեպքերում հանգեցնում է ներքին օրգանների ֆունկցիայի խանգարումների, հաշմանդամության: Իհարկե, այդ խնդրից խուսափելու լավագույն տարբերակը դրա կանխումն է:

Օստեոխոնդրոզ…

Միջողային սկավառակների ճողվածքին նախորդում է ժամակակակից կյանքում ամենից տարածված հիվանդություններից մեկը՝ օստեոխոնդրոզը: Այն մեր սխալ, անշարժ, նստակյաց կյանքի հետևանքն է:

Ողնաշարի խնդիրներից ամենից վտանգավոր հետևանքից՝ միջողային ճողվածքից խուսափելուն կօգնի օստեոխոնդրոզի վաղ պրոֆիլակտիկան, առողջ ապրելակերպը: Պետք է չծուլանալ և կատարել պարզ խորհուրդները. շատ շարժվել, մշտապես ուղիղ կեցվածք պահպանել (դա հատկապես կարևոր է երեխաների և դեռահասների համար), փորձել մեջքն ուղիղ պահել նստած ժամանակ, կտրուկ ոչ ադեկվատ ծանրություններ չբարձրացնել, հավասարապես բաշխել ծանրաբեռնվածությունը:

Քնի համար ամենից լավ ներքնակը կիսակոշտ և հարթն է: Օստեոխոնդրոզի դեպքում երբեք չի կարելի անկողնուց կտրուկ վեր կենալ՝ կորացած մեջքով, ավելի լավ է դա անել կողքի թեքվելով՝ ոտքերը ծալել, իջեցնել հատակին և վեր կենալ՝ հենված ձեռքերի վրա:

Ողնաշարի խնդիրներից ամենից վտանգավոր հետևանքից՝ միջողային ճողվածքից խուսափելուն կօգնի օստեոխոնդրոզի վաղ պրոֆիլակտիկան, առողջ ապրելակերպը: Պետք է չծուլանալ և կատարել պարզ խորհուրդները. շատ շարժվել, մշտապես ուղիղ կեցվածք պահպանել (դա հատկապես կարևոր է երեխաների և դեռահասների համար), փորձել մեջքն ուղիղ պահել նստած ժամանակ, կտրուկ ոչ ադեկվատ ծանրություններ չբարձրացնել, հավասարապես բաշխել ծանրաբեռնվածությունը:

Քնի համար ամենից լավ ներքնակը կիսակոշտ և հարթն է: Օստեոխոնդրոզի դեպքում երբեք չի կարելի անկողնուց կտրուկ վեր կենալ՝ կորացած մեջքով, ավելի լավ է դա անել կողքի թեքվելով՝ ոտքերը ծալել, իջեցնել հատակին և վեր կենալ՝ հենված ձեռքերի վրա:

Ամենատարբեր տարիքի միլիոնավոր մարդիկ գնալով ավելի շատ ժամանակ են անցկացնում գրասեղանի առաջ, համակարգչի մոնիտորի մոտ կամ մեքենայի ղեկին: Մեջքի ու իրանի մկանների երկարատև հաստատուն լարումը՝ գերլարումը, կամ հակառակը՝ թուլացումը, հանգեցնում են ողնաշարը պահող մկանային կորսետի ֆունկցիայի խանգարման, և ողնաշարը ենթարկվում է դեգեներատիվ փոփոխության:

Եթե դուք գրասենյակում եք աշխատում, պետք է կանոնավոր կերպով որոշակի պարբերականությամբ վեր կենալ սեղանից, ձգվել, գոնե մի քանի հասարակ ֆիզիկական վարժություններ կատարել, քայլել միջանցքում կամ սենյակում: Աշխատեք ավելի շատ քայլել, հրաժարվեք մի քանի հարկ բարձրանալու համար վերելակից օգտվելու գայթակղությունից: Աշխատանքից հետո, հատկապես լավ եղանակին, մեկ-երկու կանգառ ոտքով գնացեք:
Ֆիզիկական աշխատանք կատարելիս թույլ մի տվեք ողնաշարի գերծանրաբեռնում, հնարավորինս խուսափեք ուղղահայաց ազդող ծանրություններից ու կտրուկ շարժումներից: Կանանց համար ռիսկի գործոնը բարձր անկայուն կրունկ ունեցող անհարմար կոշիկներն են: Չի կարելի բարձրացնել ու տեղափոխել ծանրությունները առաջ պարզած ձեռքերով, նույնիսկ եթե դուք երիտասարդ և ուժեղ եք: Եվ ընդհանրապես ավելորդ անգամ ռիսկի մի դիմեք, մեկ անգամով բարձրացրեք ոչ ավել քան 10 կգ: Ավելի լավ կլինի, եթե ծանրությունները (օրինակ պայուսակները, ջրով դույլերը և այլն) բաշխեք հավասարապես երկու ձեռքի վրա: Հնարավորինս օգտագործեք քարշակ, ճամփորդությունների ժամանակ գերադասելի են անիվների վրա ճամպրուկները: Դա հատկապես կարևոր է օստեոխոնդրոզով հիվանդ կամ տարեց մարդկանց համար:

Ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց խորհուրդ է տրվում պարբերաբար հանգիստ տալ ողնաշարին: Դրա համար բավական է թուլացած վիճակում պառկել մեջքի վրա 10-15 րոպե ցանկացած շատ թե քիչ չոր հորիզոնական մակերևույթի վրա: Կամ մի քանի րոպե կախվել որևէ հորիզոնական ձողից:

Ողնաշարի վնասվածքի ու ճողվածքի հետագա զարգացման կարող են հանգեցնել կտրուկ, ոչ ադեկվատ շարժումներն ու սպորտի ակտիվ տեսակների ժամանակ կատարվող թեքումները, սպորտային պարերը, ակրոբատիկան, աէրոբիկան, թենիսը, վոլեյբոլը, բասկետբոլը: Հատկարես զգույշ պետք է լինեն անփորձ երիտասարդները, որոնք ինքնուրույն զբաղվում են ծանրաձողով ուժային մարզասարքերի վրա:

Օստեոխոնդրոզի վաղ փուլերի ժամանակ օգնում են բուժական ֆիզկուլտուրայի հատուկ ինդիվիդուալ պարապմունքները, խորը մկանների ամրացմանը, ողնաշարի ճկունությանն ու արյան շրջանառության լավացմանն ուղղված պարբերական ֆիզիկական վարժությունները: Լավ արդյունք են տալիս նաև մերսումն ու մանուալ թերապիան, բուժական լողը կամ ջրում բուժական մարմնամարզությունը:


Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply