Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Դարձյալ ճողվածքի մասին

-«Բժիշկ, ես ողնաշարի ճողվածք ունեմ!!!»

 Բազմաթիվ հիվանդներ գալիս են բժշկի մոտ հենց այս խոսքերով: Եվ եթե նախկինում մեջքի ցավը ախտորոշվում էր որպես ռադիկուլիտ, ապա այժմ ավելի ու ավելի հաճախ, մեջքում եղած անհարմարությունը բացատրվում է ողնաշարի ճողվածքի առկայությամբ:

Ոչ վաղ անցյալում ողնաշարի հիվանդությունների բուժումն իրականացվում էր հիմնականում թերապևտիկ մեթոդներով: Անցած 20 տարիների ընթացքում բուժումը վիրահատական մեթոդով ավելի ու ավելի տարածված է դարձել, և վիրահատություն է նշանակվում նույնիսկ միջողային սկավառակի 4-5 մմ կազմող ճողվածքի դեպքում: Կա զանգվածային համոզմունք, որ վիրաբուժական միջամտությունը կարող է արագ և ընդմիշտ ազատել այնպիսի խնդրից, ինչպիսին է մեջքի սուր ցավը: Այս համոզմունքը սխալ է, քանի որ վիրահատությունից հետո վիրաբուժական միջամտության վայրում հայտնվում են սպիեր ու կպուններ:

Ի՞նչի հետևանքով է զարգանում միջողային սկավառակների ճողվածքը: Դրա պատճառը միջողային սկավառակի սնուցման խախտումն է: Ողնաշարին հարակից խորքային մկանների միջով ջուրը մտնում է սկավառակների մեջ, այդտեղ մկանները պոմպի  ֆունկցիա են կատարում: Այս գործընթացը կոչվում է դիֆուզիա: Մկանային սպազմերի ժամանակ տեղի է ունենում ջրազրկում, կամ միջողային սկավառակներում ջրի մատակարարման դադարեցում: Ջրազրկման պատճառով սկավառակներն այլևս չեն ստանում քսանյութ, որն անհրաժեշտ է մեխանիկական շփման տակ գտնվող սկավառակների շփման ընթացքում ճեղքվածքների, միկրովնասվածքների և բեկորների կանխարգելման համար: Զուգահեռ առաջանում է միջողային սկավառակի շուրջը փափուկ հյուսվածքների այտուցվածություն, ինչը զարգանում է սկավառակը սնող երակային հանգույցների խցանումների հետևանքով:

Ահա թե ինչու, մեջքի անհանգստացնող մասը մերսելիս, ցավի ժամանակավոր թեթևացում է տեղի ունենում. սկսվում է ողնաշարի փափուկ հյուսվածքներում  միկրոշրջանառության գործընթացը՝ կասեցնելով երակային խորը «խցանումը» ախտահարված միջողային սկավառակի տարածքում: Այնուամենայնիվ, ճողվածքի ժամանակ առաջացած մեջքի ցավերից լիովին ազատվել կարելի է միայն մասնագետների վերահսկողության տակ:

Միջողային սկավառակի ճողվածքի բուժումը հաջողությամբ իրականացվում է կինեզիթերապիայի մեթոդով: Պրոֆեսոր Բուբնովսկու հեղինակած  բազմաֆունկցիոնալ բուժական մարզասարքի (MTB) վրա դեկոմպրեսիոն վարժությունները թույլ են տալիս բարելավել միջողային սկավառակի սնուցումը: Արդյունքում սկսվում է ախտահարված միջողային սկավառակի վերականգնումը, ինչն էլ արդյունավետ ազատում է ցավից:

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply