Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Title

Autem vel eum iriure dolor in hendrerit in vulputate velit esse molestie consequat, vel illum dolore eu feugiat nulla facilisis at vero eros et dolore feugait.

Tag Archive

Դարձյալ ճողվածքի մասին

-«Բժիշկ, ես ողնաշարի ճողվածք ունեմ!!!»

 Բազմաթիվ հիվանդներ գալիս են բժշկի մոտ հենց այս խոսքերով: Եվ եթե նախկինում մեջքի ցավը ախտորոշվում էր որպես ռադիկուլիտ, ապա այժմ ավելի ու ավելի հաճախ, մեջքում եղած անհարմարությունը բացատրվում է ողնաշարի ճողվածքի առկայությամբ:

Ոչ վաղ անցյալում ողնաշարի հիվանդությունների բուժումն իրականացվում էր հիմնականում թերապևտիկ մեթոդներով: Անցած 20 տարիների ընթացքում բուժումը վիրահատական մեթոդով ավելի ու ավելի տարածված է դարձել, և վիրահատություն է նշանակվում նույնիսկ միջողային սկավառակի 4-5 մմ կազմող ճողվածքի դեպքում: Կա զանգվածային համոզմունք, որ վիրաբուժական միջամտությունը կարող է արագ և ընդմիշտ ազատել այնպիսի խնդրից, ինչպիսին է մեջքի սուր ցավը: Այս համոզմունքը սխալ է, քանի որ վիրահատությունից հետո վիրաբուժական միջամտության վայրում հայտնվում են սպիեր ու կպուններ:

Ի՞նչի հետևանքով է զարգանում միջողային սկավառակների ճողվածքը: Դրա պատճառը միջողային սկավառակի սնուցման խախտումն է: Ողնաշարին հարակից խորքային մկանների միջով ջուրը մտնում է սկավառակների մեջ, այդտեղ մկանները պոմպի  ֆունկցիա են կատարում: Այս գործընթացը կոչվում է դիֆուզիա: Մկանային սպազմերի ժամանակ տեղի է ունենում ջրազրկում, կամ միջողային սկավառակներում ջրի մատակարարման դադարեցում: Ջրազրկման պատճառով սկավառակներն այլևս չեն ստանում քսանյութ, որն անհրաժեշտ է մեխանիկական շփման տակ գտնվող սկավառակների շփման ընթացքում ճեղքվածքների, միկրովնասվածքների և բեկորների կանխարգելման համար: Զուգահեռ առաջանում է միջողային սկավառակի շուրջը փափուկ հյուսվածքների այտուցվածություն, ինչը զարգանում է սկավառակը սնող երակային հանգույցների խցանումների հետևանքով:

Ահա թե ինչու, մեջքի անհանգստացնող մասը մերսելիս, ցավի ժամանակավոր թեթևացում է տեղի ունենում. սկսվում է ողնաշարի փափուկ հյուսվածքներում  միկրոշրջանառության գործընթացը՝ կասեցնելով երակային խորը «խցանումը» ախտահարված միջողային սկավառակի տարածքում: Այնուամենայնիվ, ճողվածքի ժամանակ առաջացած մեջքի ցավերից լիովին ազատվել կարելի է միայն մասնագետների վերահսկողության տակ:

Միջողային սկավառակի ճողվածքի բուժումը հաջողությամբ իրականացվում է կինեզիթերապիայի մեթոդով: Պրոֆեսոր Բուբնովսկու հեղինակած  բազմաֆունկցիոնալ բուժական մարզասարքի (MTB) վրա դեկոմպրեսիոն վարժությունները թույլ են տալիս բարելավել միջողային սկավառակի սնուցումը: Արդյունքում սկսվում է ախտահարված միջողային սկավառակի վերականգնումը, ինչն էլ արդյունավետ ազատում է ցավից:

Please follow and like us:

Լյումբալգիա /գոտկային ցավեր/

Լյումբալգիան հավաքական տերմին է, որն ընդհանուր առմամբ նշանակում է գոտկային հատվածի ցավ: Մեջքի բոլոր տեսակի ցավերի մեջ գոտկային հատվածի ցավը զբաղեցնում է առաջին տեղը: Երկրագնդի չափահաս բնակչության 20 տոկոսի մոտ լյումբալգիան պարբերաբար գլուխ է բարձրացնում:

Լյումբալգիայի զարգացումը կարող է կապված լինել  վերտեբրոգեն գործոններով՝ ողնաշարի հիվանդություններով, և ոչ վերտեբրոգեն գործոններով:

Վերտեբրոգեն լյումբալգիան զարգանում է հետևյալ դեպքերում.

-ողնաշարի գոտկասրբանային հատվածների ճողվածքներ,

-ողնաշարային կապուղու ստենոզ,

-սպոնդիլոլիստեզ,

-ողնաշարի գոտկային հատվածի անկայունություն,

-տվյալ հատվածում վիրահատական միջամտություններ,

-տարիքային դեգեներատիվ փոփոխությունների զարգացում,

-ողնաշարի ուռուցքների առկայություն,

-ողնաշարի ինֆեկցիոն ախտահարում,

-գոտկատեղի տրավմաներ:

Գոտկային հատվածի ոչ վերտեբրոգեն լյումբալգիան կապված է ներքին օրգանների հիվանդությունների հետ: Գոտկային հատվածի ցավային համախատանիշը կարող է կապված լինել գինեկոլոգիական հիվանդությունների, երիկամային, ուռոլոգիական խնդիրների հետ…

Հետաքրքիր է այն փաստը, որ լյումբալգիան ուղիղ կապ ունի պացիենտի սոցիալական վիճակի, կրթություն, աշխատանքային ժամերի և  կենսակերպի հետ:

Շատ պացիենտներ խառնում են տերմինները. Լյումբալգիա կամ լյումբագո և լյումբոիշիալգիա: Առաջին դեպքում ի հայտ է գալիս կտրուկ, կետային ցավ, որը ամենից հաճախ առաջացնում է ինչ որ գործոն՝ հազ, փռշտոց, ծանրության բարձրացում: Եթե ցավը սկսում է ճառագայթել, ապա խոսում են լյումբոիշիալգիայի մասին:

Ողնաշարի գոտկային հատվածի լյումբալգիան կարող է լինել սուր և քրոնիկական:  Եթե սուր ցավը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, և պացիենտը զգում է  պարզ փոխկապվածությունը առաջացնող գործոնի հետ, ապա քրոնիկական ցավը ինտենսիվ չէ, նվացող է, դրան կարող է նպաստել երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ ինֆեկցիոն հիվանդությունը:

Գոտկային լյումբալգիային բնորոշ են երկու հիմնական համախտանիշները.-Լեվինգստոնի համախտանիշ, որի ժամանակ կոնտրակտուրա է առաջանում բազմաբաժին մկանի եռանկյունիում, առաջանում է ձգվածության զգացում և սուր ցավ;

-Վիլյամսի համախտանիշ, երբ զարգանում են միևնույն փոփոխությունները, սակայն դրանց միանում են նաև խորը շունչ քաշելու դժավարությունը կամ անհնարինությունը, քանի որ կտրուկ ցավն այդ հատվածում ուժեղանում է:

Լյումբալգիայի ախտանիշերն ու բուժումըԼյումբալգիայի դասական կլինիկական պատկերումը լոկալ, սուր կամ նվացող ցավն է, որի ժամանակ գոտկատեղի հատվածում շարժունակությունը սահմանափակվում է: Եթե քրոնիկ լյումբալգիան ճողվածքի կամ սպոնդիլոարթրոզի հետևանք է, ապա նկատվում են զգայունակության խանգարումներ վնասված միջողային սկավառակի հատվածում:

Դեպքերի մեծ մասում գոտկային լյումբալգիան ոչ սպեցիֆիկ է, սակայն 1-3 տոկոսում այն կարող է վկայել թարախային էպիդուրիտի, սպոնդիլիտի, դիսցիտի զարգացման մասին:

Լյումբալգիա ախտորոշելիս անհրաժեշտ է համոզվել, որ տվյալ ախտանիշը ողնաշարի կամ ողնուղեղի լուրջ հիվանդության նշան չէ: Այդպիսով, լյումբալգիայի ախտանիշերն ու բուժումը փոխկապված են, քանի որ կախված ինտենսիվությունից, կլինիկայի տևողությունից՝ կփոխվի նաև նշանակված բուժման ակտուլությունը:

Please follow and like us: