Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

Title

Autem vel eum iriure dolor in hendrerit in vulputate velit esse molestie consequat, vel illum dolore eu feugiat nulla facilisis at vero eros et dolore feugait.

Tag Archive

Դարձյալ ճողվածքի մասին

-«Բժիշկ, ես ողնաշարի ճողվածք ունեմ!!!»

 Բազմաթիվ հիվանդներ գալիս են բժշկի մոտ հենց այս խոսքերով: Եվ եթե նախկինում մեջքի ցավը ախտորոշվում էր որպես ռադիկուլիտ, ապա այժմ ավելի ու ավելի հաճախ, մեջքում եղած անհարմարությունը բացատրվում է ողնաշարի ճողվածքի առկայությամբ:

Ոչ վաղ անցյալում ողնաշարի հիվանդությունների բուժումն իրականացվում էր հիմնականում թերապևտիկ մեթոդներով: Անցած 20 տարիների ընթացքում բուժումը վիրահատական մեթոդով ավելի ու ավելի տարածված է դարձել, և վիրահատություն է նշանակվում նույնիսկ միջողային սկավառակի 4-5 մմ կազմող ճողվածքի դեպքում: Կա զանգվածային համոզմունք, որ վիրաբուժական միջամտությունը կարող է արագ և ընդմիշտ ազատել այնպիսի խնդրից, ինչպիսին է մեջքի սուր ցավը: Այս համոզմունքը սխալ է, քանի որ վիրահատությունից հետո վիրաբուժական միջամտության վայրում հայտնվում են սպիեր ու կպուններ:

Ի՞նչի հետևանքով է զարգանում միջողային սկավառակների ճողվածքը: Դրա պատճառը միջողային սկավառակի սնուցման խախտումն է: Ողնաշարին հարակից խորքային մկանների միջով ջուրը մտնում է սկավառակների մեջ, այդտեղ մկանները պոմպի  ֆունկցիա են կատարում: Այս գործընթացը կոչվում է դիֆուզիա: Մկանային սպազմերի ժամանակ տեղի է ունենում ջրազրկում, կամ միջողային սկավառակներում ջրի մատակարարման դադարեցում: Ջրազրկման պատճառով սկավառակներն այլևս չեն ստանում քսանյութ, որն անհրաժեշտ է մեխանիկական շփման տակ գտնվող սկավառակների շփման ընթացքում ճեղքվածքների, միկրովնասվածքների և բեկորների կանխարգելման համար: Զուգահեռ առաջանում է միջողային սկավառակի շուրջը փափուկ հյուսվածքների այտուցվածություն, ինչը զարգանում է սկավառակը սնող երակային հանգույցների խցանումների հետևանքով:

Ահա թե ինչու, մեջքի անհանգստացնող մասը մերսելիս, ցավի ժամանակավոր թեթևացում է տեղի ունենում. սկսվում է ողնաշարի փափուկ հյուսվածքներում  միկրոշրջանառության գործընթացը՝ կասեցնելով երակային խորը «խցանումը» ախտահարված միջողային սկավառակի տարածքում: Այնուամենայնիվ, ճողվածքի ժամանակ առաջացած մեջքի ցավերից լիովին ազատվել կարելի է միայն մասնագետների վերահսկողության տակ:

Միջողային սկավառակի ճողվածքի բուժումը հաջողությամբ իրականացվում է կինեզիթերապիայի մեթոդով: Պրոֆեսոր Բուբնովսկու հեղինակած  բազմաֆունկցիոնալ բուժական մարզասարքի (MTB) վրա դեկոմպրեսիոն վարժությունները թույլ են տալիս բարելավել միջողային սկավառակի սնուցումը: Արդյունքում սկսվում է ախտահարված միջողային սկավառակի վերականգնումը, ինչն էլ արդյունավետ ազատում է ցավից:

Please follow and like us:

Ինչպես խուսափել ճողվածքից

Մեջքի և գոտկատեղի առաջին ցավերը պետք է լուրջ ազդանշան լինեն. մեր ողնաշարում տեղի են ունենում շատ վտանգավոր պրոցեսներ:  Եթե ժամանակին չզբաղվեք ձեր առողջությամբ և չդիմեք մասնագետի, ողնաշարային համակարգում դեգրադացիոն փոփոխությունները կզարգանան: Եվ վաղ թե ուշ կհանգեցնեն լուրջ հիվանդության՝ օստեոխոնդրոզի և դրա ավելի ծանր բարդացման՝ ճողվածքի:

Միջողային ճողվածքը ողնաշարային առանցքի դժվար բուժվող պաթոլոգիա է, որը սահմանափակում և տանջալի է դարձնում մեր յուրաքանչյուր շարժումը, իսկ մի շարք դեպքերում հանգեցնում է ներքին օրգանների ֆունկցիայի խանգարումների, հաշմանդամության: Իհարկե, այդ խնդրից խուսափելու լավագույն տարբերակը դրա կանխումն է:

Օստեոխոնդրոզ…

Միջողային սկավառակների ճողվածքին նախորդում է ժամակակակից կյանքում ամենից տարածված հիվանդություններից մեկը՝ օստեոխոնդրոզը: Այն մեր սխալ, անշարժ, նստակյաց կյանքի հետևանքն է:

Ողնաշարի խնդիրներից ամենից վտանգավոր հետևանքից՝ միջողային ճողվածքից խուսափելուն կօգնի օստեոխոնդրոզի վաղ պրոֆիլակտիկան, առողջ ապրելակերպը: Պետք է չծուլանալ և կատարել պարզ խորհուրդները. շատ շարժվել, մշտապես ուղիղ կեցվածք պահպանել (դա հատկապես կարևոր է երեխաների և դեռահասների համար), փորձել մեջքն ուղիղ պահել նստած ժամանակ, կտրուկ ոչ ադեկվատ ծանրություններ չբարձրացնել, հավասարապես բաշխել ծանրաբեռնվածությունը:

Քնի համար ամենից լավ ներքնակը կիսակոշտ և հարթն է: Օստեոխոնդրոզի դեպքում երբեք չի կարելի անկողնուց կտրուկ վեր կենալ՝ կորացած մեջքով, ավելի լավ է դա անել կողքի թեքվելով՝ ոտքերը ծալել, իջեցնել հատակին և վեր կենալ՝ հենված ձեռքերի վրա:

Ողնաշարի խնդիրներից ամենից վտանգավոր հետևանքից՝ միջողային ճողվածքից խուսափելուն կօգնի օստեոխոնդրոզի վաղ պրոֆիլակտիկան, առողջ ապրելակերպը: Պետք է չծուլանալ և կատարել պարզ խորհուրդները. շատ շարժվել, մշտապես ուղիղ կեցվածք պահպանել (դա հատկապես կարևոր է երեխաների և դեռահասների համար), փորձել մեջքն ուղիղ պահել նստած ժամանակ, կտրուկ ոչ ադեկվատ ծանրություններ չբարձրացնել, հավասարապես բաշխել ծանրաբեռնվածությունը:

Քնի համար ամենից լավ ներքնակը կիսակոշտ և հարթն է: Օստեոխոնդրոզի դեպքում երբեք չի կարելի անկողնուց կտրուկ վեր կենալ՝ կորացած մեջքով, ավելի լավ է դա անել կողքի թեքվելով՝ ոտքերը ծալել, իջեցնել հատակին և վեր կենալ՝ հենված ձեռքերի վրա:

Ամենատարբեր տարիքի միլիոնավոր մարդիկ գնալով ավելի շատ ժամանակ են անցկացնում գրասեղանի առաջ, համակարգչի մոնիտորի մոտ կամ մեքենայի ղեկին: Մեջքի ու իրանի մկանների երկարատև հաստատուն լարումը՝ գերլարումը, կամ հակառակը՝ թուլացումը, հանգեցնում են ողնաշարը պահող մկանային կորսետի ֆունկցիայի խանգարման, և ողնաշարը ենթարկվում է դեգեներատիվ փոփոխության:

Եթե դուք գրասենյակում եք աշխատում, պետք է կանոնավոր կերպով որոշակի պարբերականությամբ վեր կենալ սեղանից, ձգվել, գոնե մի քանի հասարակ ֆիզիկական վարժություններ կատարել, քայլել միջանցքում կամ սենյակում: Աշխատեք ավելի շատ քայլել, հրաժարվեք մի քանի հարկ բարձրանալու համար վերելակից օգտվելու գայթակղությունից: Աշխատանքից հետո, հատկապես լավ եղանակին, մեկ-երկու կանգառ ոտքով գնացեք:
Ֆիզիկական աշխատանք կատարելիս թույլ մի տվեք ողնաշարի գերծանրաբեռնում, հնարավորինս խուսափեք ուղղահայաց ազդող ծանրություններից ու կտրուկ շարժումներից: Կանանց համար ռիսկի գործոնը բարձր անկայուն կրունկ ունեցող անհարմար կոշիկներն են: Չի կարելի բարձրացնել ու տեղափոխել ծանրությունները առաջ պարզած ձեռքերով, նույնիսկ եթե դուք երիտասարդ և ուժեղ եք: Եվ ընդհանրապես ավելորդ անգամ ռիսկի մի դիմեք, մեկ անգամով բարձրացրեք ոչ ավել քան 10 կգ: Ավելի լավ կլինի, եթե ծանրությունները (օրինակ պայուսակները, ջրով դույլերը և այլն) բաշխեք հավասարապես երկու ձեռքի վրա: Հնարավորինս օգտագործեք քարշակ, ճամփորդությունների ժամանակ գերադասելի են անիվների վրա ճամպրուկները: Դա հատկապես կարևոր է օստեոխոնդրոզով հիվանդ կամ տարեց մարդկանց համար:

Ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց խորհուրդ է տրվում պարբերաբար հանգիստ տալ ողնաշարին: Դրա համար բավական է թուլացած վիճակում պառկել մեջքի վրա 10-15 րոպե ցանկացած շատ թե քիչ չոր հորիզոնական մակերևույթի վրա: Կամ մի քանի րոպե կախվել որևէ հորիզոնական ձողից:

Ողնաշարի վնասվածքի ու ճողվածքի հետագա զարգացման կարող են հանգեցնել կտրուկ, ոչ ադեկվատ շարժումներն ու սպորտի ակտիվ տեսակների ժամանակ կատարվող թեքումները, սպորտային պարերը, ակրոբատիկան, աէրոբիկան, թենիսը, վոլեյբոլը, բասկետբոլը: Հատկարես զգույշ պետք է լինեն անփորձ երիտասարդները, որոնք ինքնուրույն զբաղվում են ծանրաձողով ուժային մարզասարքերի վրա:

Օստեոխոնդրոզի վաղ փուլերի ժամանակ օգնում են բուժական ֆիզկուլտուրայի հատուկ ինդիվիդուալ պարապմունքները, խորը մկանների ամրացմանը, ողնաշարի ճկունությանն ու արյան շրջանառության լավացմանն ուղղված պարբերական ֆիզիկական վարժությունները: Լավ արդյունք են տալիս նաև մերսումն ու մանուալ թերապիան, բուժական լողը կամ ջրում բուժական մարմնամարզությունը:


Please follow and like us:

Պարանոցային հատվածի ճողվածքը

Ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքը դեռ շատ երիտասարդ հասկացություն է,  այն անցյալ դարի 80-ականներին դեռևս գոյություն չուներ: Հարկ է նշել, որ այս հասկացությունը  փոխարինել է այնպիսի ախտորոշումներ, ինչպիսիք են օստեոխոնդրոզը, ռադիկուլիտը, լումբալգիան և  դորսալգիան, որոնք բավական անպարզ էին: «Ճողվածք» տերմինի գրագիտության հարցը ինքնին հարցականի տակ է դրված, քանի որ պաթոլոգիայի եւ պաթոֆիզիոլոգիայի առումով աճուկային և պորտային ճողվածքների հետ համեմատության եզրեր չկան: Այդ հասկացությունը հայտնվել է մագնիսա – ռեզոնանսային տոմոգրաֆիային (ՄՌՏ) զուգահեռ, երբ նկարներում ոսկորներից բացի տեսանելի են դարձել նաև փափուկ հյուսվածքները, և այդ տարիներին արձանագրված պատկերների մեկնաբանությունները մինչև այժմ կորեկցիայի չեն ենթարկվել:

Միջողային սկավառակի ճողվածքը ինքնին հիվանդության հիմնական բարդությունն է, ինչպիսին է ողնաշարի օստեոխոնդրոզը: Այս հիվանդությունը դրսևորվում է այն բանի շնորհիվ, որ միջողային սկավառակի առաձգականության նվազման շնորհիվ, երբ չափից ավելի առանցքային բեռնվածություն է տեղի ունենում, մանրաթելային օղակը կոտրվում է, և փշրված կորիզը քայքայվում է, որից հետո միջողային սկավառակը դառնում է ոչ լիարժեք և այլևս չի կարողանում իրականացնել իր ամորտիզացիոն գործառույթները:

Պետք է նկատել, որ արևմուտքում <<ճողվածք>> բառը չի գործածվում, քանի որ այնտեղ տվյալ տեսակի խնդրի նկատմամբ չափազանց լուրջ է վերաբերմունքը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ պացիենտի հոգեբանության վրա: Մեզ մոտ բժշիշկները, ՄՌՏ նկարի վրա ճողվածք հայտնաբերելիս սկսում են վախեցնել պացիենտին: Ձեզ կարող են պատմել ձեր վերջույթների հնարավոր պարալիչների, չորացումների մասին …Սակայն պրոֆեսիոնալ մասնագետների մեծամանությունը նման բաների չի բախվել, այդ պատճառով չարժե վախենալ տվյալ հիվանդության այդչափ սարսափեցնող հետևանքներից: Միայն պետք է հիշել այն փաստը, որ նա, ով ցանկանում է բուժվել, անպայման բուժվու՛մ է: Կարևոր է խորհրդատվություն ստանալ վերականգնողական բժշկության փորձառու և որակավորված մասնագետների կողմից, ոչ թե վազել նեյրովիրաբույժի մոտ՝ վիրահատական բուժում ստանալու համար: Օրգանիզմը ինքնակարգավորվող և ինքնավերականգնվող համակարգ է (Պավլով), կարևոր է ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն օրգանիզմի այդ ընդունակությունների իրականացմանը: Արդեն ավելի քան 15 տարի կինեզիթերապիայի մասնագետները (բ. գ. դ. պրոֆեսոր Ս. Մ. Բուբնովսկու մեթոդով) Ռուսաստանում և արտասահմանում աշխատում են այդ ուղղությամբ առանց դեղորայքային կամ վիրահատական միջամտության: Կարևոր է հաշվի առնել, որ ողնաշարի պարանոցային հատվածի բուժման ժամանակ արդյունավետ չեն կարող լինել բուժման այն մեթոդները, որոնք կիրառվում են գոտկային հատվածի ճողվածքների ժամանակ: Դրա գլխավոր պատճառը այդ երկու հատվածների անատոմիական տարբերության մեջ է: Այդ իսկ պատճառով կինեզիթերապիայի ծրագիրը ընտրվում է ինդիվիդուալ՝ ներառելով պաթոլոգիայի դաշտը:

Այդ հիվանդությունը ախտորոշելը բարդ խնդիր չէ, քանի որ ՄՌՏ-ի (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) օգնությամբ բժիշկը սովորաբար հեշտությամբ որոշում է ճողվածքի չափը, իսկ միոֆասցիալ հետազոտությունը թույլ է տալիս որոշել ինքնին հիվանդության դրսևորումը: Սակայն եթե ցանկանում ենք որոշել ողնաշարային հատվածում անոթների արյան շրջանառության վրա ճողվածքների ազդեցությունը, այդ դեպքում կիրառում են գլխի և պարանոցային հատվածների ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա: Բավական հաճախ պարանոցային հատվածում ճողվածքները ձևավորվում են ծննդյան տրավմաների ժամանակ, սկոլիոզների առկայության դեպքում, պրոֆեսիոնալ սպորտի հետևանքով կամ այնպիսի աշխատանքի, որը կապված է մշտապես համակարգչի առաջ միևնույն դիրքով նստելու հետ, ինչը հանգեցնում է ողնաշարի վրա բարձր առանցքային ծանրաբեռնվածության (գլխի ճնշումը ուղղահայաց դիրքում): Միևնույն ժամանակ տվյալ հատվածն առավել շարժունակ է, քան մյուսները, ինչն ավելի է մաշեցնում ողնաշարը հենց այդ մասում, հատկապես եթե չի կատարվում պրոֆիլակտիկ մարմնամարզություն: Ինչպիսին էլ լինեն պատճառները, որոնք հանգեցրել են նշված պաթոլոգիային, բուժումը պետք է ուղղված լինի ոչ թե հաբերի ու բլոկադաների օգնությամբ ցավային համախտանիշի վերացմանը, այլ պարանոցային ողերն ու սկավառակները շրջապատող մկանների արյան շրջանառության վերականգնմանը: Միայն այդ պայմանով կարելի է հասնել վիճակի ստաբիլացման, մաշված սկավառակների հատվածներում մկանների կորսետային ֆունկցիայի ամրացման, նոր ճողվածքների գոյացման կանխման, և ֆիզիոլոգիական ճանապարհով բորբոքային պրոցեսի դադարեցմանը, ինչն էլ կհանգեցնի ցավերի անհետացմանը:

Ողնաշարի պարանոցային հատվածի մկանների հետ աշխատանքի ամենից անվտանգ օգնականը Բուբնովսկու բազմաֆունկցիոնալ բուժական մարզասարքն է, սակայն բուժական վարժությունների ընտրության համար անհրաժեշտ է որակավորված մասնագետի՝ բժիշկ-կինեզիթերապեվտի օգնություն:

Please follow and like us:

«Առողջության համար պետք է ցուրտ և շարժում»

Բժիշկ Բուբնովսկու խորհուրդները

Պրոֆեսոր Բուբնովսկին ոտքի է կանգնեցնում մարդկանց, ովքեր ավելի քան 10 տարի կյանքն անցկացրել են հաշմանդամի սայլակի մեջ, և բուժում է ողնաշարի ճողվածքները առանց վիրահատությունների: Իր մեթոդիկայի օգնությամբ նա ինքը սկսել է քայլել առանց հենակների, չնայած որ 27 տարի շարունակ մի քայլ անգամ առանց դրանց անել չէր կարող:

«Ես 22 տարեկան էի, երբ սարսափելի վթարի ենթարկվեցի, _հիշում է Բուբնովսկին: _Մեքենայի վարորդը ղեկին քնեց, իսկ մեքենան հսկայական արագությամբ դուրս թռավ ճամփեզրից: Կլինիկական մահ տարա, իսկ երբ ուշքի եկա, պարզվեց, որ անվնաս է մնացել միայն ձախ ոտքս: Մնացած բոլոր ոսկորներս կոտրվել էին, երեք ող վերածվել էին «գարմոշկայի»»:

Բժիկները տղային կտոր-կտոր են հավաքել: Հեռանկարը անմխիթար էր՝ ցմահ հաշմանդամություն: Սերգեյը չի հաշտվել այդ հեռանկարի հետ և սկսել էց իր վրա փորձել այն ամենն, ինչ առաջարկում էր ավանդական բժշկությունը: Սակայն անարդյունք:

Բուբնովսկին, որն այդ ժամանակ ուսանող էր, սկսեց ուսումնասիրել առողջացման ոչ դեղորյաքային մեթոդները՝ ամեն ինչ փորձելով իր վրա: Այն, ինչ օգնում էր, դարձել է այսօր Կինեզիթերապիա (բուժում շարժման միջոցով) կոչվող մեթոդի հիմքը: Դրա օգնությամբ Սերգեյ Բուբնովսկին իրեն ոտքի կանգեցրեց:

Ոսկորները չեն ցավում

Բժիշկ Բուբնովսկին համարում է, որ այսօր հիպոդեմիայով տառապում է մարդկանց 90 տոկոսը: Կինեզիթերապիան անհրաժեշտ է բոլորին, և՛ երեխաներին, և՛ մեծերին:

-Մարդիկ մեզ են դիմում հիմնականում բողոքելով մեջքի ու հոդերի ցավերից: Սակայն ցավերն առաջանում են ոչ թե ոսկորներում, ինչպես թվում է, այլ մկաններում, կապաններում, ջլերում: Ոսկորը սնուցվում է մկանների միջոցով, իսկ նյութափոխանակությունը կատարվում է միայն այն ոսկորներում, որոնք աշխատում են: Եթե մկանները չեն աշխատում, ոսկորներում տեղի են ունենում դիստորֆիկ փոփոխություններ: Ընդունված է կարծել, թե դրանք տարիքային երևույթներ են: Բայց դա այդպես չէ: Հենց որ մկաններրը սկսում են աշխատել, խնդիրները վերանում են: Այդ պատճառով օստեոխոնրոզը, ճողվածքները, սկավառակների պրոտրուզիաները, հոդացավերը և մեջքի ցավերը բուժվում են ոչ թե հանգստի միջոցով (ինչը սովորաբար խորհուրդ են տալիս), այլ շարժման:

Այլ հարց է, որ ամեն շարժում չէ, որ օգտակար է: Սխալ մարմնամարզությունն ու ֆիզկուլտուրան կարող են վնաս հասցնել (հատկապես  40-ից հետո, երբ հիվանդություններ են կուտակվում): Որպեսզի որոշվի, թե որ մկանները պիտի աշխատեն որպեսզի «սնունդ» հասցնեն դեպի պրոբլեմային գոտի,  և հաշվարկվի օխտիմալ ծանրաբեռնումը և մարզումների ռեժիմը, պետք է բժիշկ-կինեզիթերապևտ:

Ներծծել ճողվածքը

Ճիշտ է արդյոք, որ ճողվածքներն առաջանումեն ծանրություններ բարձրացնելու պատճառով:

Ճողվածքը քրոնիկական վիճակ է, որն առաջանում է ողնաշարում դիստրոֆիկական պրոցեսների հետևանքով: Եթե այդ մասում մկանները չեն աշխատում, սկավառակը (որը 80 տոկոսով կազմված է ջրից և չունի սեփական անոթները), չստանալով սնունդ, չորանում է: Վիրաբույժները այն կտրում են (ինչով մարդուն դատապարտում են ցմահ տանջանքների), իսկ մենք հատուկ վարժությունների համակարգի միջոցով մոտենում ենք պրոբլեմային մկաններին, աշխատեցնում ենք դրանք, և ճողվածքը ներծծվում է: Բժիշկների ձեռքն ընկնելն այսօր վտանգավոր է , կամ թունավորելու են հաբերով, կամ ինչ-որ բան են կտրելու: Ես միշտ ասում եմ. «Եթե արյունդ չի լերդանում, ոսկորներդ դուրս չեն ընկել՝ վիրաբույժ պետք չէ: Ինքդ գլուխ կհանես»:

Այսօր քիչ հիվանդներ են դուրս գալիս նեվրոպաթոլոգի մոտից, առանց «օստեոխոնդրոզ» ախտորոշման:

-Օստեոխոնրոզը հիվանդություն չէ, այլ պատիժ է սխալ կենսակերպի համար: Քիչ շարժվող մարդկանց մոտ օստեոխոնդրոզն առաջանում է արդեն 20 տարեկանում: Սակայն մարմնամարզության օգնությամբ դրանից կարելի է ազատվել:

-Ինչու են հոդերի ու մեջքի հիվանդություններն այդքան տարածված:

-Մարդկությանը կործանում է այն, որ մարդիկ անընդհատ հանգստի ու տաքության մեջ են, իսկ առողջության համար պետք է ցուրտ և շարժում: Ես միշտ զգուշացնում են հիվանդներին, որ առողջացման համար նրանք պետք է ունենան համբերություն, աշխատասիրություն և լսեն: Նա, ով պատրաստ է դրան, առողջանում է:

Առանց ցավի փրկություն չկա:

-Ինչ անել, եթե ցավը վրա է հասել, իսկ մոտակայքում բժիշկ չկա:

-Ամենամեծ սխալն է՝ նման վիճակում ընդունել ցավազրկող ներարկումներ, որոնք ընդամենը վերացնում են ցավային ազդակը, սակայն խնդիրը չեն լուծում: Ես նման դեպքերում ասում եմ. «Իջի հատակին ու սողա՛»: Յուրաքանչյուր շարժում պետք է համատեղել դիաֆրագմալ ելքով՝ դա նվազեցնում է օրգանների ներքին լարումը, թուլացնում մկանները: Երբ մարդը շարժվում է, աշխատում է արյան հոսքը, ինչի շնորհիվ լավանում է մկանների ու ոսկորների սնուցումը, անցնում են այտուցներն ու ցավը:

Ամենից բարդը ցավային զգացողությունը հաղթահարելն է: Սակայն առանց ցավի առողջանալ հնարավոր չէ: Ես միշտ ասում են այցելուներին.«Փոքր ցավին դիմացիր, իսկ մեծը մի՛ հանդուրժիր»:

Ինչ անել չհիվանդանալու համար

-Քայլել:

10 հազար քայլ՝ դա քայլքի 2 ժամն է 6 կմ/ժամ արագությամբ: Նման զբոսանքներ կարող են իրենց թույլ տալ միայն թոշակառուները:

Մնացածին առողջության պահպանման համար բավարար է քայլել ամեն օր 15-20 րոպե, սակայն ամբողջական ներգրավվածությամբ (պուլս 140-145 հարված րոպեում,, մաշկի կարմրում, քրտնարտադրություն):  

Ֆիզիկական ծանրաբեռնում

Առողջության և երկարակեցության երրորդություն

Կքանստումներ-ծանրաբեռնում են ոտնաթաթերը, ծնկները, ազդրերը (մարմնի «առաջին հարկը»):  Կքանստումների ժամանակ արյունը ոտքերից վերադառնում է դեպի սիրտ և գլուխ: Նստել պետք է շնչելիս, իսկ բարձրանալ՝ արտաշնչելով:

Կատարել օրը 10 անգամ, 10 կքանստում, աստիճանաբար մեծացնելով միջակայքը: Եթե դժվար է, կարելի է բռնվել դռան խոռոչի կողքերից կամ շվեդական պատից:

Կարևոր է. Արթրոզների (քայքայված հոդերի) ժամանակ կքանստումները ցուցված չեն:  

Վարժություններ որովայնային ճնշակմանների համար (պրեսս)- ծանրաբեռնում ներքին օրգանների համար, որոնք որովայնային հատվածում են՝ մարմնի «երկրորդ հարկում»: Պառկած մեջքի վրա՝ բարձրացնել և իջեցնել ոտքերը (իդեալական է դրանք գլխի ետև անցնկացնելը):

Այդ վարժության շնորհիվ ձգվում է ողնաշարը, տեղի է ունենում ներքին օրգանների մերսում, ամրանում է որովայնային պատը: Դա աղիներում կանգային երևույթների և ներքին օրգանների իջեցումների պորֆիլակտիկա է: Կատարել օրական 20-50 անգամ:

Հատակից հրումներ (ծանրաբեռբում սրտի, կրծքի, գլխի՝ մարմնի «երրորդ հարկի» համար): Հատակից հրումներ կարող են անել միայն երիտասարդ և առողջ մարդիկ: Որքան շատ մարդը ունի հիվանդություններ, այնքան ավելի «բարձրից» պետք է սկսել հրումները (պատից և սեղանից):

Չնայած որ հրումները համարվում են տղամարդկանց վարժություններ, դրանք վստահաբար խորհուրդ է տրվում կանանց՝ դա մաստոպաթիայի լավագույն պրոֆիլակտիկան է:

Կատարել 5-10 կրկնություն, օրվա ընթացքում 10 անգամ:

Հղումը՝ Еженедельник “Аргументы и Факты”

Please follow and like us:

Պինդ մկանային կորսետ, և մեջքի ցավ ասես չի եղել

Երկրանգնդի բնակչության մետ կեսը տառապում է մեջքի ցավերից, որոնք կապված են ողնաշարի հետ: Դրանք տանջալի են, սահմանափակում են ողջ կենսագործունեությունը, զգալի իջեցնում են կյանքի ընդհանուր որակը:

Առաջարկվում են ավանդական և ոչ ավանդական բժշկության բազմաթիվ բուժական միջոցներ (ինչը իր հերթին խոսում է հուսալի միջոցի բացակայության մասին), որոնք տարբեր էֆեկտներով նվազեցնում են ցավը (ցավերն, ի դեպ, մեղմանում են և առանց բուժման), սակայն դրանք հետո կրկին սաստկանում են:

Տարածված կարծիք կա, որ մեջքի ցավերը պայմանավորված են օստոեխոնդրոզով (ողնաշարի ոսկրա-աճառային կառուցվածքների դեգեներատիվ փոփոխություններ): Սակայն օստեոխոնdրոզի արտահայտման  և մեջքի ցավերի միջև ուղիղ կապ չկա: Ցավեր կարող են ունենալ երիտասարդները, ովքեր չունեն օստեոխոնդրոզի որևէ նշան, և հակառակը, կան արտահայտված օստեոխոնդրոզով մեծահասակներ, որոնք ընդհանրապես մեջքի ցավերից չեն բողոքում: Բացի այդ, յուրաքանչյուր մարդու ցավերի դիմանիկան ցույց է տալիս, որ դրանք կախված չեն օստեոխոնդդրոզից: Ցավերը կարող են հայտնվել և մի քանի րոպե անց անհետանալ, մինչդեռ օստեոխոնդրոզը հարաբերականորեն կայուն է, և այդ րոպեների ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվում:

Հետևաբար, ցավերն առաջացնողն ու դադարեցնողը պետք է լինի մեկ այլ գործոն: Հիվանդների մեծամասնության մոտ այդ գործոնը ողնաշարի խորը մկանների ջղաձգումներն են (սպազմերը), որոնք ցավի աղբյուր են հանդիսանում ինչպես ինքնին, այնպես էլ ողնուղեղային նյարդերի կոմպրեսիայի (ճնշման) միջոցով:

Ինչու են առաջանում ողնաշարի խորը մկանների ջղաձգումները

Ուսումնասիրությունները վկայում են, մեջքի ցավերից տառապող մարդկանք 95 տոկոսի մոտ իրանի մկանային կորսետը թույլ է, ուստի բավարար չէ ողնաշարի ստաբիլ վիճակի պահպանման համար: Երբ իրանի մկանները թուլանում են, կոմպենսացիան  իրենց վրա են վերցնում ողնաշարի խորը մկանները: Դրա արդյունքում այդ մկանները ենթարկվում են նշանակալի ճնշման, ինչը հեշտությամբ կարող է վերածվել պաթոլոգիայի: Իրենց հերթին դրան նպաստում են տարատեսակ ֆիզիկական ծանրաբեռնումները, թեքումները, միատեսակ դիրքով աշխատանքը և այլն: Ողնաշարի խորը մկանների գերլարմանը նպաստում են նաև քաշի ավելցուկը և կեցվածքի շեղումները:

Կինեզիթերապիան մշակել և հստակ իրականացնում է բուժման և երկրորդական պրոֆիլակտիկայի մեթոդիկա, որը թույլ է տալիս արդյունավետ լուծել չորս հիմնական խնդիր.

-լավացնել ողնաշարի բոլոր կառույցների սնուցումն ու ֆունկցիոնալ վիճակը (ողերի մարմնի ու դրանց հոդային մակերևույթների, միջողային սկավառակների, կապանների, ողնաշարային մկանների),

-ուղղել կեցվածքի շեղումները,

-ձևավորել հստակ միտում դեպի մարմնի քաշի կարգավորումը,

-ձևավորել միտում դեպի սրտանոթային համակարգի ֆունկցիայի կարգավորումը:

Երեք ամսվա ընթացքում ադեկվատ ուժային վարժություններով մարզված պացիենտների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախկինում մեջքի պարբերաբար ցավեր ունեցած մարդկանց 80 տոկոսի մոտ դրանք դադարել են, և մնացած մասի մոտ  ցավային նոպաները դարձել են ավելի հազվագյուտ: Բուժման հրաշալի արդյունք է նկատվում նաև մի շարք պացիենտների մոտ, ովքեր ունեցել են սկավառակների ճողվածք, ինչի շնորհիվ վերանում է վիրահատական միջամտություն կատարելու անհրաժեշտությունը:

Մեջքի ցավերի բուժման համար ֆիզիկական վարժություններ կատարվել են նաև անցյալում: Սակայն ավանդական բուժական ֆիզկուլտուրայում վարժությունների կառուցվածքն ու չափավորումը անբավարար էին ու պակաս արդյունավետ, քանի որ դրանց պարամետրերը այլ են:

Հղումը՝ Роль современной кинезитерапии в лечении и профилактике заболеваний опорно-двигательного аппарата и заболеваний общесоматического профиля

Please follow and like us: